Քահանա. Հասունացել է այն պահը, որ եկեղեցին հայտնի իր հստակ դիրքորոշումն աբորտների վերաբերյալ
2002 թվականից Հայաստանում գործող «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով արգելվում է պտղի ձևավորման 12 շաբաթից հետո հղիության արհեստական ընդհատումը: Օրենքը թույլ է տալիս մինչև 12 շաբաթականը կատարել հղիության արհեստական ընդհատում, բայց դա կնոջ իրավունքն է: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, այն կինը, որը թեկուզ մեկ անգամ դիմել է հղիության արհեստական ընդհատման, չի կարող համարվել առողջ, որովհետև հղիության ընդհատումը բավական վտանգավոր է կնոջ օրգանիզմի համար:
Ինչ վերաբերում է աբորտներին, ապա Վահե Տեր-Մինասյանն ընդգծեց, որ այն առաջին հերթին վնասում է կնոջ առողջությանը և տեսակետ կա, որ մեկ անգամ աբորտ արած կինը չի կարող համարվել առողջ: Բացի դրանից, գինեկոլոգը նշեց, որ հատկապես առաջին աբորտից հետո, կնոջ մոտ հնարավոր է չբերություն, արյունահոսություններ, զանազան ինֆեկցիոն հիվանդություններ: «Կան բազմաթիվ հակաբեղմնավորիչ միջոցներ: Եթե չեք ուզում, մի հղիացեք»,- ասաց Վ. Տեր-Մինասյանը` հավելելով, որ հղիության արհեստական ընդհատումը կարելի է արդարացված համարել, եթե այն կատարվում է առողջական խնդիրներից ելնելով:
Ըստ Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանի` հղիության արհեստական ընդհատումը մարդասպանություն է, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք անպաշտպան փոքիկի հետ:
«Գուցե այդ մեղքը ներելի համարվի, եթե ընտրություն առջև է դրված կամ կնոջը, կամ երեխայի կյանքը: Արդեն հասունացել է այն պահը, որ եկեղեցին հայտնի իր հստակ դիրքորոշումն ամենատարբեր արատավոր երևույթների նկատմամբ, այդ թվում` աբորտների»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան