Հավկիթն օգնում է թարմ մնալ և պահպանել սթափությունը
Մեր վատ տրամադրությունը կամ հոգնածությունն ու լարվածությունը փորձում ենք վերացնել շոկոլադի միջոցով, սակայն բրիտանացի գիտնականները եկել են եզրակացության, որ ոչ մի քաղցրավենիք չի կարող մրցել հավկիթի հետ:
The Daily Mail-ի փոխանցմամբ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հավկիթի սպիտակցում պարունակվող պրոտեինները օգնում են թարմ մնալ և պահպանել սթափությունը: Ու, որ ամենակարևորն է` դրանք ոչ պակաս օգտակար են, քան շոկոլադում կամ քաղցրավենիքում պարունակվող օգտակար նյութերը:
Բրիտանացի դիետոլոգները ապացուցել են նաև, որ հավկիթն ամենևին էլ ծանր կերակուր չէ, ինչպես որ բոլորս սովոր ենք կարծել: Ըստ նրանց` հավկիթում պարունակվող խոլեստերինի տեսակը նվազագույն ազդեցություն կարող է ունենալ սրտային հիվանդությունների առաջացման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան