2012-ին Հայաստանը կունենա շուրջ 17 հազար դիմորդ. ԳԹԿ-ի ակնկալիքները
2011-2012 թվականների ուսումնական տարվա շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 40 հազար: Այսօր ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Հետևաբար դիմորդների թիվը, այս տարվա համեմատ, զգալիորեն շատ կլինի:
«Մենք կարծում ենք, որ այս տարի շուրջ 17 հազար դիմորդ կդիմի բուհեր ընդունվելու համար, ինչպես նախանցյալ տարի էր»,- հավելեց Խաչատրյանը` նկատելով, որ դիմորդների թվի մասին հստակ պատկեր կստացվի 2012-ի փետրվարից հետո:
2010-ին Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմել է 17 656 դիմորդ, իսկ այս տարի նրանց թիվը անհամեմատ քիչ էր` 1209, քանի որ դպրոցներում 12-ամյա կրթությանն անցման արդյունքում շրջանավարտներ չկային:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան