Հայաստանում քննությունները հեշտացնում են. Շտեմարաններ կհրապարակվեն
Հայաստանի կրթության կազմակերպիչները ջանքեր են թափում կանխատեսելի ու դյուրին դարձնել բուհերի ընդունելության քննությունները և այդ ճանապարհին բոլոր դիմորդների համար հրապարակելու են շտեմարաններ: Գործընթացն սկսվել է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից:
Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Արդեն լույս է տեսել «Մաթեմատիկա»-ի շտեմարանի 1-ին մասը, որին կհաջորդեն մյուսները` սկզբում «Հայոց լեզու» առարկայի 1-ին մասը և մյուսները: Շտեմարանը վաճառքի դեռ չի հանվել` գինը պետք է որոշի կառավարությունը: Բայց Խաչատրյանի կարծիքով, 2500 դրամից թանկ չի լինի: «Այս մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը կորոշի գինը և շտեմարանները կհանվեն վաճառքի»,- հավաստեց ԳԹԿ տնօրենը:
Շուկայում նախկինում եղած կեղծ շտեմարաններից տարբերակելու համար, ԳԹԿ տնօրենի խոսքով, դրանք կտարբերվեն գրքի վերին հատվածում «Գնահատման և թեստավորման կենտրոն» նշվածով և ԳԹԿ կնիքով:
Հաջորդ տարվա միասնական քննությունների թեստերը կկազմվեն հենց շտեմարաններում տեղ գտած առաջադրանքների հիման վրա` թեստերում լինելիք ոչ մի առաջադրանք կամ խնդիր, ըստ Խաչատրյանի, չի տարբերվելու շտեմարանում գրվածից:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատրաստ են նաև համապատասխան առարկաների ուղեցույցերը: «Դրանք հիմնականում վերահրատարակված են, առանձնապես փոփոխություններ չկան: Մի քիչ ավելի ուշադրություն ենք դարձրել Հայոց լեզու և գրականություն առարկաներին, հստակեցվել են թեմաները», -ներկայացրեց ԳԹԿ տնօրենը: Ուղեցույցերը լինելու են անվճար և դպրոցներին կբաժանվեն դեկտեմբերի սկզբներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան