«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնն Արցախում էր
«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը նոյեմբերի 19-21-ը 5-րդ անգամ այցելել էր Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում և Շուշիում: Ֆիլմացանկում ընդգրկված են եղել՝ «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ֆիլմերից լավագույնները և մրցանակակիրները: Ցուցադրվել են 9 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ:
Փառատոնի բացումը միաժամանակ տեղի է ունեցել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում և Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում:
«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը Արցախում իրականացվել է ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, «Արցախ Բրենդի Կոմպանի»-ի աջակցությամբ:
«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները