«Պապաներն ու կռիշները» խուճապի են մատնվել
«Հրապարակը» գրում է, որ անձնագրային ծառայությունների ղեկավարների փոփոխությունը թեկուզ կատարվել է ռոտացիոն սկզբունքով, սակայն խուճապ է առաջացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: «Գաղտնիք, չէ, որ այս ծառայության բաժանմունքների ղեկավարների պաշտոնները, ինչպես եւ` նոատրիատի, զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորները, ուստրերն ու դուստրերը: Մեր տեղեկություններով, հենց այս պապաներն ու կռիշներն էլ խուճապի են մատնվել եւ եղանակներ են փնտրում Գասպարյանին բարեխոսելու, սակայն դեռ քայլ չեն անում` հաշվի առնելով նրա կոշտ հայտարարությունները»,- գրում է թերթն ու հավելում, որ նրանք մտավախություն ունեն, թե ռոտացիան «ժուռնալն» է: