Ե՞րբ գործարար կինը կների մարզպետին
«Հայկական ժամանակը» գրում է, որ Արաբկիրի հարկայինն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում օրերս սկսված ստուգումները: Համբարձումյանը թերթին հայտնել է, որ որեւէ խախտում չի հայտնաբերվել: Գործարարը նաեւ նշել է, որ ինքը Սյունիքի մարզպետի հետ կհաշտվի, եթե միայն նա հրապարակային ներողություն խնդրի եւ վերադարձնի իրենից գողացած 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կամ վճարի գումարը: Թերթը հիշեցնում է, որ ՀՔԾ-ում 2 քրգործ կա` հարուցված Համբարձումյանի հայտարարությունների հիման վրա. մեկով գործարար կինը Սյունիքի մարզպետին մեղադրում է իր գույքը գողանալու, իսկ մյուսով` իրեն ծեծի ենթարկելու համար: