ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է. Հայաստանը կլինի տեխնոլոգիաների ոլորտի աշխարհի առաջատարներից մեկը
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում համատեղ ասուլիս են հրավիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ամփոփելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունն ու իրականացված ներդրումները` Հայաստանում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ICT) զարգացման ոլորտում, ինչպես նաև տեղեկացնելու գալիք 2012 տարվա ծրագրերին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում իրականացվող ծրագրերի հիմնական գործընկերը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է:
Յիրիկյանն ասել է, որ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը հաստատակամ է այս ոլորտի հետագա զարգացման հարցում, վստահ լինելով, որ դա երաշխավորելու է երկրի առաջընթացը: Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը համակարգային, համապարփակ և շարունակական բնույթ է կրում, ներառում է մի շարք ուղղություններ` ապահովելով սիներգետիկ էֆեկտ: 2011-ին, այս բնագավառում իրականացվող ծրագրերի աջակցության նպատակով, ընկերությունը կատարել է ավելի քան 100 մլն դրամի ներդրում:
Ընկերությունից ընդգծում են, որ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը գիտակցում է, որ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, և որ այս ոլորտի ինքնապահովող և երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնությունների աջակցությունը կնպաստի նաև հասարակության զարգացմանը` ապահովելով Հայաստանի համար համաշխարհային բարձր վարկանիշ:
Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի» կազմակերպման հովանավորությունն է: ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները հավատում են, որ մրցանակը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու հնարավորություն է և չափազանց կարևոր է` աշխարհի մակարդակով տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով: Մրցանակի ընձեռած հնարավորությունն անգերագնահատելի է նաև մեր երիտասարդ հայրենակիցների շրջանում ոլորտի հանդեպ հետաքրքրություն սերմանելու առումով:
Երկրի ապագան պայմանավորում է կրթությունը: Հատկապես` երբ այն առանցքային դեր է խաղում երկրի մրցակցային առավելությունն ապահովելու համար: Հետևաբար, անհրաժեշտ է խրախուսել ստեղծագործական մտածելակերպը և նոր բացահայտումների ձիրքը:
Արդեն երկրորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, որի կազմակերպիչը կրկին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է:
Օլիմպիադայի նպատակն է Հայաստանում միկրոէլետրոնիկայի հետագա զարգացումը երաշխավորելը` բացահայտելով երիտասարդ, տաղանդավոր կադրեր, ինչպես նաև մեծացնելով երիտասարդ մասնագետների շրջանում այդ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշանակալի ներդրումներ է կատարել նաև տեղեկատվության ու հաղորդակցության ոլորտում կառավարման որակի բարձրացման գործում: Ընկերությունը հավատացած է, որ արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա աճի համար առանցքային գործոններից է, հատկապես` երբ խոսքը վերաբերում է տեղեկատվության և հաղորդակցության ոլորտին: Ընկերությունը աջակցության ձեռք է մեկնել նաև ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող` «ՏՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը: Այս նախագծի շնորհիվ, ՏՏ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների մենեջերներ հնարավորություն են ստանում որակավորման դասընթացներ անցնել աշխարհի լավագույն համալսարաններում:
«Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում Հայաստանի զարգացմանը նպաստելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի վճռականությունը բխում է պարզ և անհերքելի ճշմարտությունից. գիտական պոտենցիալը ամենաթանկ կապիտալն է: Այն պետք է ուղղորդել այնպես, որպեսզի երաշխավորվի երկրի զարգացման համար առավելագույն արդյունքը: Ամենաարդյունավետ ուղիներից մեկը տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի զարգացումն է: Սա այն ոլորտն է, ուր կա ապագայի, տնտեսական աճի, ազգային նվաճումների, աշխատատեղերի ապահովման, ինչպես նաև համաշխարհային բարձր վարկանիշ երաշխավորելու չօգտագործված հսկայական ներուժ»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Տեղեկատվական եվ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կենսական նշանակություն ունի Հայաստանում գիտահեն տնտեսության կառուցման համար», - ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Տեղեկատվության և հաղորդակցության հատվածի մրցունակության մյուս նախապայմանը բարձր որակավորմամբ մրցունակ կադրերի առկայությունն է, ինչի ապահովումը ևս առաջնային տեղ է զբաղեցնում ընկերության ծրագրերում: Զարգացման հեռանկարները կախված են երիտասարդ սերնդի մասնագիտական պատշաճ մակարդակից: Այդ իսկ պատճառով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա»-ն և «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա» հիմնադրամը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի նպատակը Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ասպարեզում կրթության խթանումն է: Այս համագործակցության շնորհիվ շրջանավարտները պատրաստ կլինեն արդյունավետ աշխատանք ապահովել ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին