Orange-ը մեկնարկում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցի փորձարկումը
Այսօր Orange-ը հայտարարել է Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում, մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+/HSPA տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի թեստային գործարկման մասին:
Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութում այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է գերարդիական այս տեխնոլոգիայի փորձարկումն իրական ցանցում: Թեստերի ժամանակ գրանցված առավելագույն արագությունն էր 39Մբ/վ, իսկ միջինում այն տատանվում էր 32Մբ/վ-ի և 37Մբ/վ-ի միջև:
Ընկերությունից մանրամասնում են, որ նոր` մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
«Ֆրանս Տելեկոմ Խմբի աջակցությամբ Orange-ը կրկին նոր որակական չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Հպարտ ենք կիսել մեր այս նոր ձեռքբերումը մեր բաժանորդների և բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են երկրի տեխնոլոգիական առաջընթացով: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որոնք ներդնում են այս տեխնոլոգիան: Այս նոր արագությունները հասանելի կլինեն հայաստանյան սպառողին, երբ մենք լիովին ավարտենք տեխնիկական փորձարկման շրջանը»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին