Ադրբեջան. Դանակահարված հրապարակախոսը մահացել է
Այսօր վերակենդանացման բաժանմունքում մահացել է գրող և հրապարակախոս Ռաֆիկ Թագին: Այս մասին հղում անելով վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի հայտարարությանը` հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, այսօր առավոտյան հրապարակախոսի առողջական վիճակը վատացել էր, և նրան ընդհանուր պալատից տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները Թագիի վիճակը վիրահատությունից հետո գնահատել էին ծանր, սակայն կայուն: Վերը նշվածից աղբյուրը եզրակացրել է, որ Ռաֆիկ Թագիի մահվան հանգամանքները մշուշոտ են:
Հիշեցնենք, որ հայտնի հրապարակախոսի դանակահարության միջադեպը տեղի էր ունեցել Բաքվում՝ նրա տան մերձակայքում: Անհայտ անձը հարձակվել էր նրա վրա, դանակի մի քանի հարված հասցրել որովայնի և պարանոցի հատվածում և դիմել փախուստի:
Նշենք, որ հրապարակախոսը առավել հայտնի էր իր՝ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ արտահայտվող կոշտ մոտեցումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան