20 տարվա ազատազրկում sms-ի համար
Թաիլանդի բնակիչ Ամպոն Տանգնոպակուն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման sms հաղորդագրության համար: Խնդիրը նրանում է, որ հաղորդագրությունում նա վիրավորել է պետության թագավորին:
Հղում անելով Agence France-Presse-ին Lenta.ru-ն գրում է, որ դատարանն ապացուցել է, որ 2010թ-ի մայիսին Ամպոնը թագավորի անձը վիրավրող մի քանի sms է ուղարկել այն ժամանակվա վարչապետի անձնական քարտուղարին: Թեև դրանց բովանդակությունը չի հրապարակվում:
Տղամարդուն ձերբակալել են 2010թ-ի օգոստոսին, դատարանում նա իր մեղքը չի ընդունել և հիմա ունի ընդամենը մեկ ամիս ժամանակ, որպեսզի փորձի բեկանել դատական վճիռը: