Սամվել Տեր-Սահակյանն անպարտելի է
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ընթացող աշխարհի շախմատի պատանեկան առաջնության 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը, ով հանդես է գալիս մինչև 18 տարեկանների առաջնությունում, տոնեց անընդմեջ 6-րդ հաղթանակը և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 2-րդ տեղում հաստատված Ֆեդոսեևին գերազանցելով մեկ միավորով: Տարիքային նույն խմբում հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը հաշվետու տուրում զիջեց Կորիին և 3,5 միավորով այս պահին զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը:
Մինչև 16 տարեկանների առաջնությունում Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Յանոջոզային: Նա իր ակտիվում 5 միավոր ունի և ընթանում է 3-րդ տեղում: Իսկ Կարեն Հ. Գրիգորյանը Մոնսի հետ պարտիայում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Նա 4 միավորով 23-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան