Գ. Պողոսյան «Կոալիցիայից դուրս ընտրարշավին մասնակցելու դեպքում ԲՀԿ-ն կարող է ձայներ կորցնել»
«Новое Время»-ն ներկայացրել է հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի հետ: Վերջինս ներկայացրել է գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ասոցիացիայի կատարած սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Գ. Պողոսյանը նշել է, որ հետազոտությունների արդյունքների համաձայն` գալիք խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը գրավելու է ՀՀԿ-ն, ապա ԲՀԿ-ն, երրորդ տեղում է ՀԱԿ-ը և հետո ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»:
Գ. Պողոսյանը նշել է, որ եթե ԲՀԿ-ն ինքնուրույն մասնակցի ընտրություններին, ապա նրա քանակական ներկայացուցչությունը հաջորդ խորհրդարանում ավելի քիչ է լինելու, քան այս խորհրդարանում, քանի որ հայ ընտրողները չեն սիրում, երբ քաղաքական կուսակցոււյունները փոխեփոխ «թռչկոտում» են մի դաշտից մյուսը: «Օրինակ` ՀՅԴ-ն կորցրեց իր ընտրազանգվածի զգալի մասը, երբ դուրս եկավ կոալիցիայից»,-ասում է Գ. Պողոսյանը` նշելով, որ ԲՀԿ-ի ճանաչվածությունը հիմնականում պայմանավորված է իր առաջնորդի բարեգործական գործունեությամբ: