Ռուսաստանի հայ համայնքը սնունդ է հասցնում Վերին Լարսում խցանված ՀՀ քաղաքացիներին
Ռուսական կողմից Վերին Լարսի անցակետում խցանված ՀՀ քաղաքացիներին հայ համայնքի ուժերով օժանդակություն է կազմակերպվել: ԱԳՆ հաղորդմամբ, այս պահին հայ համայնքի անդամները սնունդ և ծխախոտ են տեղափոխում անցակետ:
Հիշեցնենք, որ Panorama.am-ը այսօր գրել էր, որ անցակետում 150-180 մեքենա է խցանվել:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Արդեն 10 օրից ավելի է հայկական բեռնատարները կագնած են Վերին Լարսի անցակետում: