Ս.Օհանյան. Ադրբեջանական կողմի գործողությունները որակում եմ շատ վատ
ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավարությունը համապատասխան գործունեություն է ծավալում, որպեսզի հակազդի ադրբեջանական դիպուկահարների գործողություններին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այսինքն, ըստ նախարարի, միջոցներ են կիրառվում, որոնք Ադրբեջանին կստիպեն հրաժարվել դիպուկահարների կրակոցից:
«Ադրբեջանական կողմի գործողությունները որակում եմ շատ վատ, որովհետև գոյություն ունի զինադադարի վերաբերյալ պայմանավորվածություն: Մենք մշտապես մեր պատրաստակամությունն ենք հայտնում չխախտել սահմանը, դիպուկահարներին ետ քաշել, բայց Ադրբեջանի ղեկավարությունը, ռազմական գերատեսչության ղեկավարությունը հրաժարվում են դրանից»,- ասաց Ս.Օհանյանը:
Նշենք, որ անցյալ շաբաթ ադրբեջանական դիպուկահարների գործողություններից երկու զինծառայող է զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան