«ԱրմենՏել»-ն այս անգամ կաջակցի «Elenar»-ին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Elenar» ռուս-հայկական կենտրոնի հետ երկարատև համագործակցության ծրագրի մեկնարկի մասին: «Elenar»-ը հանդիսանում Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի տեղեկատվական ռեսուրսների հասանելիության Հայաստանյան կենտրոնը:
Ընկերությունից հայտնում են, որ համագործակցության շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը կենտրոնին կցուցաբերի տեխնիկական աջակցություն հեռահար ուսուցման կուրսերի կազմակերպման գործում, ինչպես նաև կաջակցի կենտրոնի բոլոր մասնաճյուղերում դասավանդման գործընթացի համակարգմանը: Հանրապետության տարածքում այսօր գործում է «Elenar» հեռահար տեխնոլոգիաների վեց կենտրոն` Երևանում, Գյումրիում, Կապանում, Տաշիրում, Ճամբարակում և Իջևանում: Առաջիկայում ևս մեկ մասնաճյուղ կբացվի Ստեփանավանում:
«ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում, որն իրականացվում է «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո, շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ: Հեռահար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը մեր սոցիալական ծրագրերից մեկն է. մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրած ռազմավարությանը և մինչև տարեվերջ կաջակցենք հանրապետության մի շարք դպրոցների տեխնիկական վերազինմանը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Հեռահար տեխնոլոգիաների ռուս-հայկական կենտրոնը հայ ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ստանալու ուսուցում իրենց մշտական բնակության վայրում: Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը, քանի որ վերջինիս աջակցության շնորհիվ մենք այսուհետ ավելի արդյունավետ կկազմակերպենք ուսումնական գործընթացը կենտրոնի բոլոր մասնաճյուղերում», - նշել է «Elenar» կենտրոնի տնօրեն Լարիսա Ռշտունին:
Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան հիմնադրվել է 1992 թ-ին: 2010թ-ի դրությամբ ակադեմինա պատրաստել է ավելի քան 240 հազ մասնագետ: Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղը գործում է 1995թ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին