Հայաստանը տապալվեց Բալիում. Հերթական մշակութային փնթիությունը
«Առավոտը» գրում է, որ նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդույթներից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում: Հայաստանը 2 հայտ է ներկայացրել` Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը:
«Առավոտի» տեղեկություններով` ադրբեջանցիները մեծ ներդրում են ունեցել ի վնաս Հայաստանի հայտերի. Նրանք պնդել են, թե աշուղական արվեստը ադրբեջանական է:
Թերթը գրում է, որ արդեն երրորդ անգամ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի մասնակցությամբ Հայաստանը տապալվում է նման հեղինակավոր միջազգային հավաքների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում