Հայ շախմատիստները` աշխարհի պատանեկան առաջնությունում
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում անցկացվող աշխարհի շախմատի պատանեկան առաջնության 7-րդ տուրում մինչև 18 տարեկանների խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արձանագրեց 6 անընդմեջ հաղթանակից հետո` միավորը կիսելով իրեն հետապնդողի` Ֆեդոսեևի հետ: Սամվելն այժմ իր ակտիվում 6,5 միավոր ունի և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մեկ միավորով գերազանցելով նույն Ֆեդոսեևին ու Դեբոշիսին:
Ռոբերտ Աղասարյանը, իր հերթին, պարտության մատնեց Մոնրոյին: Նա վաստակել է 4,5 միավոր և հաստատվել 23-րդ տեղում:
Մինչև 16 տարեկանների առաջնությունում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Դրագունի հետ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանն առավելության հասավ Էբելինգի նկատմամբ: Առաջինը 5,5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ երկրորդը 5 միավոր արդյունքով 14-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան