«ԱրմենՏել» ընկերությունը կբացի համակարգչային ութ կենտրոն Հայաստանի մարզերում
«ԱրմենՏել» ընկերությունը «Beeline պայծառ դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզային 8 դպրոցներին համակարգչային տեխնիկա է տրամադրել, իսկ նրանցից վեցին` նաև համակարգչային դասասենյակների նորոգման միջոցներ: Բարեգործական ծրագիրն իրականացվում է 2011թ-ի հունիսին ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Ի. Կլիմկոյի միջև ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:
«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից հայնում են, որ «ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական ուղությունն է` աջակցությունը մեր երկրի կրթական ոլորտին: Առավել մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի մարզային դպրոցներում կրթական մակարդակի բարձրացմանը, որտեղ մեր օգնությունը հատկապես պահանջված է: Շատ հաճելի է, որ «Beeline պայծառ դպրոց» մեր նախագծի շնորհիվ նոր տեխնոլոգիաները, նոր գիտելիքներն ու հնարավորությունները հայ դպրոցականների համար կդառնան ավելի մատչելի, կբացեն նրանց առջև ուսման և զարգացման նոր հեռանկարներ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Beeline պայծառ դպրոց» նախագծի նպատակն է Հայաստանի հանրակրթական դպրոցների աջակցությունը` շենքային պայմանների բարելավման, բարձրակարգ Ինտերնետ-հասանելիության ապահովման, համակարգիչային դասարաններով և անհրաժեշտ տեխնիկայով հագեցնելու միջոցով:
«Beeline պայծառ դպրոց» նախագծի առաջին փուլի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության աջակցությունը կստանան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի 8 հանրակրթական դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին