«Տնօրենը սովորեցրել է 11-րդ դասարանի երեք աշակերտների` հրապարակավ ծեծի ենթարկել իրենց ուսուցչուհուն»
«Երեք ամիս շարունակ ուսուցիչների աշխատավարձը ապօրինի բռնազավթվում է տնօրենների կողմից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Այնուհետև բանախոսը նշեց. «Ուսուցիչները հարցնում են` ինչո՞ւ է բռնազավթվում աշխատավարձը: Ոչ մի պատասխան նախարարության կողմից: Ավելին, այն ուսուցիչները, որոնք հանդգնում են ըմբոստանալ տնօրենների կողմից աշխատավարձի ապօրինի բռնազավթումների դեմ, ենթարկվում են բարոյահոգեբանական և անգամ ֆիզիկական հաշվեհարդարի»:
Դ. Հակոբյանի խոսքերով, 127 ավագ դպրոցի ուսուցիչները դիմել են իրեն և պատմել, թե տնօրենը սովորեցրել ու հորդորել է 11-րդ դասարանի երեք աշակերտների` հրապարակավ ծեծի ենթարկել իրենց ուսուցչուհուն:
Նա նաև նշեց, որ որոշ դպրոցների տնօրեններ, այդ թվում և 127-րդ դպրոցի տնօրենը դպրոցում պահում է «որոշ արտոնյալ կանանց ոհմակ», իսկ անցանկալի ուսուցիչները տարբեր տիպի ճնշումների են ենթարկվում:
Այս խնդրի առնչությամբ հանրապետության գլխավոր Մարքսիստը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, այնուհետև գլխավոր դատախազին, սակայն ոչ մեկից պատասխան չի ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին