«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի պատվիարկություններն արդեն ժամանում են Հայաստան
Այս գիշեր Հայաստան են ժամանելու «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթին մասնակցող 13 երկրների ներկայուցիներից երեքը` Լատվիա, Լիտվա և Բելառուս: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչև նոյեմբերի 28-ը բոլոր երկրների պատվիրակություններն արդեն պետք է Հայաստանում լինեն: Նոյեմբերի 28-ին սկսվելու են փորձերը: Ա. Վարդանյանը նաև ասաց, որ մրցույթի բեմն արդեն ամբողջությամբ պատրաստ է:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 2-3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Մրցույթին մասնակցում է 13 պետություն` Հայաստան, Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Նիդեռլանդներ, Բելառուս, Շվեդիա, Վրաստան, Բելգիա:
Հայսատանը ներկայացնելու է Դալիթան իր «Welcome To Armenia» երգով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները