163 դպրոցից 20-ը չի ջեռուցվելու
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 163 դպրոցից 20-ը չի ջեռուցվում: Օրակարգային հարց է, բայց հստակ չեմ կարող ասել, թե երբ կջեռուցվեն: Քաղաքապետին էլ է մտահոգում այս հարցը»,-այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նա ասաց, որ այդ դպրոցներին քաղաքապետի հանձնարարությամբ լրացուցիչ գումար է հատկացվում, որ անհրաժեշտ հոսաք օգտագործեն: Ավելի ցուրտ լինելու դեպքում, ըստ Գ. Սողոմոնյանի, դասերն այդ դպրոցներում սկսվեն ոչ թե 8 անց կես, այլ մի քիչ ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան