Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ 7 պապիկ և 2 տատիկ է ապրում
Հայաստանում Մարդու իմունային անբավարարության վարակով (ՄԻԱՎ) տառապում է 1127 մարդ, որոնցից 148-ի մոտ իմունային անբավարարության վիրուսը հայտնաբերվել է նախորդ տարվա ընթացքում:
Այդ մասին այսօր Աղվերանում ընթացող «ԶԼՄ-երի դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանցյանը:
Մասնագետի խոսքով, վարակը երիտասարդների վարակ է և հիմնականում Հայաստան է ներթափանցում «խոպանչիների» միջոցով, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի ու իրենց հետ բերում ճակատագրական հիվանդությունը:
ՄԻԱՎ-ով վարակվածների թվում կան նաև տարեցներ` 7 պապիկ և 2 տատիկ:
Արզաքանցյանի ներկայացմամբ, ավելի տարեց հասակում վիրուսի առկայության մասին լուրը մարդիկ ավելի նորմալ, ավելի հեշտ են ընդունում: «Մեծ տարիքում մարդիկ ծանր չեն ընդունում այդ լուրը: Նրանք շատերը նույնիսկ չեն հասկանում, թե ինչ հիվանդություն է ՁԻԱՀ-ը», -նկատեց մասնագետը:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 536-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ դրա առկայությունը հայտնաբերվել է նախորդ տարվա ընթացքում: Նկատենք, որ ՁԻԱՀ-ով տառապողներից 124-ը կանայք են, իսկ 11-ը` երեխաներ: Համաճարակի սկզբից` 1988 թվականից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 258 դեպք: Մահացածների թվում եղել են 43 կանայք և 5 երեխաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա