Իսկական «սև ուրբաթ» շատ ամերիկացիների համար. ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ` առևտրի կենտրոն ներխուժող ամբոխի վրա
ԱՄՆ-ում «սև ուրբաթ»-ի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով 24 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մի քանիսն էլ ձերբակալվել են:
Նշենք, որ ԱՄՆ-ում նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը մեկնարկում են ամանորյա զեղչերը: Ըստ ավանդույթի, անվանվում է «սև ուրբաթ», քանի որ անցյալում հաշվապահական մատյաններում եկամուտը գրանցվում էր սև թանաքով, իսկ կորուստները՝ կարմիր: Մեկ այլ ավանդույթի համաձայն, այդ տերմինը ամերիկացի վարորդներն են սկսել օգտագործել 1960-ական թվականներից սկսած: Այդ օրը գլխավոր բոլոր փողոցները լի են եղել մարդկանցով ու ավտեմեքենաներով, ովքեր սկսել են ամանորյա իրենց առևտրի սեզոնը: Մանրածախ վաճառողներին այդ օրը խոստանում է «սևով» լցված գրպաններ:
Ամերիկյան լրատվամիջոցները փոխանցում են, որ այս տարի «սև ուրբաթ»-ին միջադեպեր են տեղի ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքներում: Հիմնականում գնորդներն են սկսել ծեծել իրար` կամ չկարողանալով կիսել ապրանքը, կամ հերթի պատճառով: Կալիֆորնիայում նույնիսկ ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ, որպեսզի կարողանա հետ պահել առևտրի կենտրոն ներխուժող ամբոխին: Հնչել են նաև կրակոցներ, Սան Լեանդրոում, Կալիֆորնիայում տեղի են ունեցել զինված հարձակումներ:
Բայց և այնպես, փորձագետները կանխատեսում են, որ այս տարի գնորդների քանակը ռեկորդային կլիներ` հասնելով 152 մլն-ի, ինչը 10 տոկոս ավելի է, քան նախորդ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան