ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետները Երևանում քննարկել են ոլորտին վերաբերող հարցեր
Նախօրեին Երևանում ավարտվել է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կոնֆերանսը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի, Հայկական աստղագիտական ընկերության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից և կրում էր «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» խորագիրը: Կոնֆերանսի աջակիցն էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Տաջիկստանի 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի, ռուս և հայ դասախոսներ (այդ թվում` Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Ն.Ն. Սամուսը):
Հայկական աստղագիտական ընկերության հաղորդմամբ, 5-օրյա կոնֆերանսի ընթացքում հրավիրված մասնագետների կողմից կարդացվել է 4 հրավիրված դասախոսություն, լսվել ուսանողների 38 զեկուցում, անցկացվել գործնական 2 պարապմունք, կազմակերպվել այցելություններ Բյուրականի աստղադիտարան և Հայաստանի տեսարժան վայրեր: Վերջին օրը, կլոր սեղանի շուրջ քննարկվել են ԱՊՀ տարբեր երկրների աստղագիտական կենտրոններում տիրող իրավիճակը, հետագա համագործակցության հնարավորությունները և առաջիկա նմանատիպ կոնֆերանսների և ամառային դպրոցների անցկացման հեռանկարները, ինչպես նաև հանդիսավոր պայմաններում բոլոր մասնակիցներին հանձնվել է հավաստագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին