Քաղաքական 15:26 26/11/2011

Կիրովաբադի ինքնապաշտպանության մասնակից. Ճգնաժամային իրավիճակներում, երբ միասնականություն ենք դրսևորում, միշտ հաղթում ենք

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը հայ փախստականների «Ահազանգ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրիգորի Օգանեզովի հետ 1988-ի Կիրովաբադի կոտորածների ժամանակ հայկական ինքնապաշտպանության մասին:
Ոչ ամբողջական տվյալների համաձայն, 1988 թ-ի նոյեմբերի 21-ից 27-ը Կիրովաբադ քաղաքում սպանվել է 18 մարդ, անհետ կորել՝ 60-ը, ծանր վիրավորվել՝ 74-ը: Գանձակից վտարվել է մոտ 45 հազար մարդ:

- Մենք շատ ենք խոսում Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, սակայն քիչ բան գիտենք Գանձակի` ինչպես Սովետական Միության ժամանակ էին կոչում` Կիրովոբադի հայերի հերոսական ինքնապաշտպանության մասին:

- 1988 թ-ի հայկական ջարդերի ժամանակ ես եղել եմ Կիրովաբադի ինքնապաշտպանության մասնակիցներից:
Կիրովաբադում իրադարձությունները զարգացել են Սումգայիթի սցենարով: Քաղաքի ադրբեջանական ու հայկական հատվածները բաժանված էին գետով, և ամբոխը, հատելով այն, մուտք գործեց հայկական թաղամաս՝ ամեն ինչ ջարդուփշուր անելով իր ճանապարհին: Հաջորդ օրը տեղի իշխանությունները սկսեցին փոխել կոտրած ապակիները, վերացնել պատճառված վնասը` հետևանքները թաքցնելու նպատակով: Նույնը տեղի էր ունեցել 1959 թ-ին. երբ Լենինական ֆուտբոլային ակումբը հաղթեց Կիրովաբադի դաշտում տեղի ֆուտբոլային թիմին, ադրբեջանցիները նույն կերպ սկսեցին թալանել հայկական թաղամասը, իսկ հաջորդ օրն անմիջապես իշխանությունները սկսեցին վերացնել հետևանքները: Դա էր պատճառը, որ մենք սպասում էինք դեպքերի նման զարգացման: Այնուհետև քաղաքում հայտնվեցին սովետական զինվորականները, երիտասարդ զինծառայողներ, ովքեր պատկերացում անգամ չունեին, թե ինչ էր կատարվում քաղաքում:

- Այսինքն, հակահայկական ելույթները սկսվել էին նոյեմբերի ջարդերից դեռևս շատ առա՞ջ:

- Փետրվարին արդեն սկսվեցին բացահայտ հակահայկական ելույթներ հեռուստատեսությամբ, ձեռնարկություններում, երեխաներին անհրաժեշտ էր ճանապարհել ու դիմավորել դպրոցից: Հայերին սկսել էին հեռացնել աշխատանքից: Այդպիսի լարված իրավիճակը պահպանվում էր մինչ 88-ի նոյեմբերը: Նոյեմբերի կեսերից Կիրովաբադի Լենինի անվան հրապարակում սկսեցին պատրաստվել իբր բնապահպանության լոզունգների ներքո անցկացվող ցույցի, սակայն այդ լոզունգները շատ արագ ձևափոխվեցին կոչերի՝ «Մահ՝ հայերին»: Կիրովաբադում մեծ քանակությամբ զոհերից հաջողվեց խուսափել գործողությունների ճիշտ կազմակերպման ու համակարգման շնորհիվ: Մենք անդադար հետևում էինք ադրբեջանական այլ շրջաններում տիրող իրավիճակին, որտեղ տեղի էին ունենում հայկական ջարդեր:

- Այդպիսով, արդեն նոյեմբերին դուք պատրաստ էիք պատասխան տալ ադրբեջանցի ջարդարարներին: Ինչպե՞ս է ընթացել այդ գործընթացի կազմակերպումը:

- Մենք հավաքվեցինք եկեղեցում, ձևավորեցինք նախաձեռնող խումբ, կապ հաստատեցինք կոմենդանտ Պյոտր Պոլյախի հետ, ով անմիջապես մեզ այցելեց: Քաղաքի ադրբեջանական հատվածից հայերը զանգահարում էին եկեղեցի ու օգնություն խնդրում, քանի որ ադրբեջանցի ջարդարարների ձեռքերում նախօրոք հայտնվել էին տեղաբնակ հայերի հասցեները: Քանի որ քաղաքում պարետային ժամ էր հայտարարվել, մենք Պոլյախին միջնորդեցինք թույլտվություն տալ ադրբեջանակաան թաղամասերից գիշերով հայերին դուրս բերելու համար: Առաջին գիշերը մեզ հաջողվեց դուրս բերել մոտ 70 ընտանիք, որոնց տեղափոխեցինք եկեղեցի: Փախստականներին անհրաժեշտ էր կացարան տրամադրել, վիրավորներին բժշկական օգնություն տրամադրել, քաղցածներին՝ կերակրել: Ընդհանուր ջանքերով հաջողվեց տուժածներին ապահովել հագուստով, դեղորայքով և սննդով:

- Արդյո՞ք փաստագրվել են Կիրովաբադի հայկական ջարդերը:

- Մենք հավաքագրել ենք և սովետական ղեկավարությանն հանձնել Կիրովաբադի հայական ջարդերի հետ կապված բոլոր փաստերը: Դրանցում արձանագրվել են մոտ 1300 ընտանիքների հայտարարություններ՝ մոտ 5 հազար մարդու, այն պարագայում, երբ Կիրովաբադում բնակվել են 50 հազար հայեր: Մենք կազմել ենք ադրբեջանցի ջարդարարների ցուցակները, ովքեր բռնաբարել հայ կանանց, սպանել տղամարդկանց: Այս բոլոր փաստերը արձանագրվել են զինվորական հոսպիտալում բժշկական զննման ժամանակ և ամեն մի գործով ունենք տեղեկանք: Եկեղեցում ունեինք մոտ 70 պառկած վիավոր, ևս 300 տուժածների ցուցաբերել էինք անդամահատման օգնություն: Նրանց չէին ընդունում քաղաքային հիվանդանոցներում, ավելին, հիվանդանոցներից վտարում էին արդեն բուժման տակ գտնվող հայ հիվանդներին: Օրինակ, Պետրոսյանի երեկոյան դպրոցի տնօրենի կինը, ում անդմահատված ոտքով դուրս էին արել հիվանդանոցից:

- Ադրբեջանցիները ներխուժել էին նաև հայկական թաղամա՞ս, թե ջարդեր էին իրականացրել միայն իրենց տարածքներում:

- Նոյեմբեր ամսվա ջարդերի առաջին օրը ադրբեջանցիները հարձակվել էին եկեղեցու վրա, այնուհետև ներթափանցել հայկական թաղամաս, սակայն ստանալով կազմակերպված դիմակայություն` փախուստի էին դիմել դեպի ադրբեջանական կողմ: Մենք անմիջապես բացատրություններ էինք ներկայացրել կոմենդանտներին, թե ինչպես և որտեղ է անհաժեշտ փակել հայկական փողոցներ դուրս բերող կետերը ադրբեջանցիների հարձակումները կանխելու համար: Երբ մեզ զրկեցին հեռախոսային կապից, էլեկտրաէներգիայից և ջրից, մենք ռացիա խնդրեցինք կոմենդատների հետ կապ պահպանելու համար: Նախաձեռնող խումբը ամենօրյա նիստեր էր գումարում գործողությունները համակարգելու համար: Ինքնապաշտպանվում էր հայկական յուրաքնաչյուր թաղամաս և փողոց:

- Կազմակերպվե՞ց արդյոք հայերի տարհանումը քաղաքից:

- Ոչ մեկ չէր մտածում, որ ստիպված ենք լինելու լքել Կիրովաբադը: Սակայն Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո մենք սկսեցինք գիտակցել, որ օգնություն ստանալու հնարավորություն չունենք այլևս որևիցե տեղից, և սկսեցիքն ինքներս փախչել՝ ով ինչպես կարող էր: 1988 թ-ի դեկտեմբերից մինչ 1989 թ-ի օգոստոսը նախաձեռնողական խումբը ողջ կազմով շարունակում էր մնալ Կիրովաբադում և կազմակերպել հայերի տարհանումը: Հիմնականում բոլոր հեռանում էին կամ Հայաստան, կամ Ռուսաստան: Կիրովաբադում կար ռազմական զորամաս, որտեղ վերանորոգվում էին ինքնաթիռներ և հայերի հետ միասին այնտեղից վտարեցին նաև բոլոր ռուսներին, ովքեր նույնպես միացան մեզ եկեղեցում, այդտեղ կային նաև վրացիներ: Դրանք ոչ միայն հայերի ջարդեր էին, այլ բոլոր ոչ ադրբեջանցիների: Հայաստանից ժամանակ ադրբեջանցիները, ովքեր փոխանակում էին իրենց բնակարանները Կիրովաբադի հայերի ունեցվածքի հետ, ամեն տեսակ խաբեբայությունների էին դիմում, միանգամից մի քանի հայ ընտանիքների Հայաստանում իրենց ունեցվածքների տնօրինության իրավունք տալով` ինչի արդյունքում շատ հայեր փողոցում էին հայտնվել: Հայաստան վերադառնալով, նրանք տեսել էին, որ իրենց հանձնված բնակարաններում արդեն ապրում էին այլ նույնպես օրինական տերեր: Հայերին քաղաքից դուրս էին բերում Վրաստանից ժամանած միջաքաղաքային տրանսպորտային միջոցներով, որոնք հաճախ ադրբեջանցիների կողմից թալանի էին ենթարկվում ճանապարհներին: Եղել է դեպք, երբ Բաքու-Իջևան գնացքի ուղևորներին իջեցրել են Կիրովաբադի կայարանում, և գնացքը հրաժարվել էր շարունակել ընթացքը: Ադրբեջանցիները շրջապատում էին գնացնքները, պահանջելով հայերին իրենց հանձնել:

- Ո՞վ էր համակարգում Կիրովաբադում հայական ջարդերը:

- Տեղի ղեկավարությունը: Ես ինձ մոտ պահել եմ Կիրովաբադ քաղաքի երկրորդ քարտուղար Ջումշուդ Մամեդովի ելույթի ձայնագրությունը ցույցի ժամանակ, որի ժամանակ նա ասում է, թե ընդամենը 500-600 ընտանիքներ են ջարդի ենթարկվել, կարծես թե մեծ թիվ է: Չնայած փաստերի դիտավորյալ խեղաթյուրմանն ու դրանց եռակի կրճատմանը, դա սարսափելի էր հնչում: Տեղի դատախազությունը արձանագրել էր զանգվածային ջարդերը նոյեմբերի 21-ից 27-ը ընկած ժամանակահատվածում, քանի որ հենց այդ տվյալներն էին հնչում Կիրովոբադի ղեկավարության կողմից հակահայկական ցույցերի ժամանակ; Մենք պահպանել ենք մի ձայնագրություն, որտեղ ադրբեջանցին խոստովանում է, թե իրենց աշխատանքից հեռացնելու սպառնալիքի ներքո ստիպում էին հաճախել այդ ցույցերին: Հայատյացության քարոզչությունը վարվում էր ամենաբարձր մակարդակով: Այդ բոլոր փաստերը փոխանցվել են խորհրդային դատախազություն և պահվում են արխիվներում:

- Փաստացի, դա Ադրբեջանում գազազած ամբոխի կազմակերպված դիմակայություն ցուցաբերելու առաջին դե՞պքն էր: Ունեցա՞վ այն ինչ-որ ազդեցություն դեպքերի հետագա ընթացքի վրա:

- Կիրովաբադի ինքնապաշտպանությունը խթան էր Ղարաբաղի համար: Մեզ սննդամթերքով մեքենաներ էին ժամանում նույնիսկ Ստեփանակերտից: Մենք զգում էին այդ աջակցությունը: Երբ հայերս ճգնաժամային իրավիճակներում միասնականություն ենք դրսևորում, միշտ հաղթում ենք: Երբ արդեն վերջում նախաձեռնող խումբը լքում էր Կիրովաբադը, մենք փակեցինք եկեղեցին, իսկ բանալիները բերեցինք Էջմիածին: Եկեղեցական ունեցվածը մեզ չհաջողվեց դուրս բերել: Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակ է պատրաստվում եկեղեցին ու հայկական գերազմանատունը վանդալիզմից զերծ պահելու համար: Բացի այդ, հրատարակման եմ պատրաստվում հանձնել մի գիրք, որտեղ ամփոփված են Կիրովաբադի հայկական ջարդերի բոլոր փաստերը, պաշտոնական փաստաթղթերը, ձայնագրություներն ու ապացույցները:

- Հայտնի է, որ դուք կազմակերպված հավաքվում եք ոգեկոչելու ջարդերի օրերին զոհվածների հիշատակը:

- Այո: Մենք խաչքար ենք տեղադրել Ծիծեռնակաբերդում Կիրովաբադի և մերձակա գյուղերի կոտորված հայ բնակչության հիշատակին: Ամեն տարվա նոյեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մենք այցելում ենք այն ու թարմ ծաղիկներ դնում հուշարձանին: Նոյեմբերի 27-ին պատրաստվում ենք հավաքվել Քանաքեռ –Զեյթուն համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում: Մեր քահանան՝ Տեր Սահակը, ով նույնպես եղել է Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանության հիմնական մասնակիցներից, պատարագ կմատուցի, որից հետո կուղևորվենք Ծիծեռնակաբերդ մասնակցելու ծաղկեպսակներ դնելու արարողությանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}