ՀՀ նախագահ. Ակնկալիքները պետք է ավելի շատ լինեն
«Սա «Տարածքների համաչափ զարգացման» ծրագրի մի մասն է, կարևոր բաղկացուցիչը, սակայն միայն առողջապահության բնագավառով չենք սահմանափակվում»,-լրագրողների հետ զրույցում այսօր Գեղարքունիքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով Գավառի նորաբաց բժշկական կենտրոնի մասին: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Գեղարքունիքում գտնվող ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվել է Գավառի բժշկական կենտրոնը:
«Բնականաբար, տպավորությունը շատ լավն է, ինքներդ տեսաք, և արդեն ասվեց, որ սա 7-րդ բժշկական կնետրոնն է, որ բացվում է վերջին 2 տարիների ընթացքում: Հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրու ամենամեծ կենտրոնը և կսկսենք ևս վեց կենտրոնների շինարարություն: Բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարևորությունը»,-բժշկական կենտրոնի պայմանների ու հետագա անելիքների մասին ասել է երկրի ղեկավարը, ապա ավելացրել, որ խնդիրը ոչ միայն ժամանակի,այլ նաև հասանելիության, նաև հարմարավետության հարց է:
«Բնականաբար, գավառցին եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի է այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք, մանավանդ, որ բժիշկները ևս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետև առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներով աշխատել»,-կարծիք է հայտնել ՀՀ նախագահը, ապա ավելացրել. «Կարծում եմ, որ բոլորս պետք է ուրախ լինենք` մի կողմից, մյուս կողմից` ակնկալիքները պետք է ավելի շատ լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է դարձնենք ավելի հասանելի: Մեր բժշկներըն ասում են, որ այստեղ կան սարքավորումներ (միգուցե մի քիչ չափազանցնում են), որ Երևանի շատ հիվանդանոցներում չկան: Սա արդեն ուրախալի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան