Չեռնոբիլը կփակվի զբոսաշրջիկների համար
Կիևի դատարանն արգելել է այցերը Չեռնոբիլի ատոմակայանի տարածք: Դատարանը հակաօրինական է համարել Ուկրաինայի ԱԻՆ-ի հրամանը` Չեռնոբիլ զբոսաշրջիկների այցելության կարգի մասին: Փաստաթուղթը մասնավորապես թույլ էր տալիս ուկրաինացիներին ու արտասահմանցիներին այցելել Չեռնոբիլի ազդեցության գոտի: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին տարիներին Չեռնոբիլում ավելի քան 7 հազար արտասահմանցի զբոսաշրջիկ է եղել:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, հատուկ գոտում էքսկուրսիայի արժեքը 600-1200 դոլար է: Զբոսաշրջիկներին անգամ հնարավորություն են ընձեռել երթևեկել զինվորական մեքենաներով, որոնցով ժամանակին աշխատել են աղետի հետևանքները վերացնող մասնագետները: