Guardian. Խուլ լռություն ադրբեջանցի գրողի սպանությունից հետո
«Guardian» պարբերականի հոդվածագիր Նիք Քոհենն անդրադարձել է հայտնի գրող Ռաֆիկ Թագիի մահվան փաստին և նշել, որ Ռաֆիկ Թագիի սպանությունը բացահայտում է Արևմուտքի վախկոտությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ Ռաֆիկ Թագին ենթարկվել էր հարձակման և ստացել դանակի բազմակի հարվածներ, ու դա միայն այն պատճառով, որ վերջինս քննադատել էր իսլամական արժեքներ:
Հոդվածագիրը նշում է, որ «Միջազգային հանրությունը» ցույց տվեց, որ նա վիշտ չի ապրում գրողի սպանության առնչությամբ: Թագիի նման շատերը ամենուրեք գտնվում են հարձակման վտանգի տակ:
Ըստ թերթի՝ Թագին դեմ էր դուրս եկել Ադրբեջանի աշխարհիկ բռնապետությանը, իսկ ներկայիս Ադրբեջանում «Ալիևի ընտանիքը երկիրը դարձրել է իր սեփականությունը»:
Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանցի բլոգեր Էմին Միլլին նշել է, որ Ռաֆի Թագիի դեպքից հետո, կարծես նրա վիճակը հիվանդանցում բարելավվել էր, սակայն միանգամից վատացել է:
Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ բլոգերներ Էմին Միլլի և Ադնան Հաջիզադեի ձերբակալության փաստը:
Իրավապաշտպաններն անգամ չեն էլ կասկածում, որ բլոգերների ազատազրկման պատճառը պետական պաշտոնյաներին «տհաճություններ» պատճառելն էր. հավանաբար, նրանց բանտարկության դրդապատճառներից մեկը ավանակի մասին պատմող նրանց երգիծական տեսահոլովակն էր, որտեղ ծաղրում էին կաշառակերությունը: