Ֆաբրեգասն ու Ինյեստան շարք են վերադարձել
«Բարսելոնի» կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան և Սեսկ Ֆաբրեգասը կիրակի վերսկսել են մարզումները թիմի հիմնական կազմում: Ինչպես հաղորդում է goal.com-ը, Ինյեստան լիովին ապաքինվել է ազդրի վնասվածքից, իսկ Ֆաբրեգասը վերականգնվել է ոտքի վնասվածքից:
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում շաբաթ օրը «Խետաֆեի» հետ կայացած խաղը: Կատալոնցիներն այդ խաղում, ի դեպ, առաջին պարտությունը կրեցին ընթացիկ առաջնությունում (0:1):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան