«ԿԻՆ» փառատոն. 52 ֆիլմ՝ 16 երկրից
Դեկտեմբերի 1-ին մեկնարկելու է «ԿԻՆ» միջազգային VIII կինոփառատոնը: Արդեն ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը:
Այս մասին Panorama.am-ին հայտնեցին փառատոնի կազմակերպիչ «Լիզա» հիմնադրամից:
Մինչև դեկտեմբերի 5-ը շարունակվող փառատոնի ծրագրում ընդգրկել է Գերմանիայի goEAST միջազգային կինոփառատոնի ուսանողական մրցույթի ընտրանին, որը կներկայացնի ժյուրիի անդամ Անդրեա Վինկը:
Փառատոնի ռետրոսպեկտիվ ցուցադրումների ծրագրում տեղ են գտել հայտնի լիտվիացի վավերագրող Յանինա Լապինսկայտեի ֆիլմերը:
Այս տարի առաջին անգամ «ԿԻՆ» փառատոնի շրջանակներում, կին ռեժիսորների համար, կանցկացվի թրեյնինգ, որը կվարեն «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներ Դեբրա Ցիմերմանը և Թրեյսի Հոլդերը:
Փառատոնում ներկայացված են 52 ֆիլմեր` 16 երկրներից:
Փառատոնի հյուրերն են՝ Յանինա Լապինսկայտեն (վավերագրող, Լիտվա), Անդրեա Վինկը (goEAST փառատոնի ծրագրի ղեկավար, Գերմանիա), Դեբրա Ցիմերմանը և Թրեյսի Հոլդերը (Կանայք նկարահանում են ֆիլմեր կազմակերպության ներկայացուցիչներ, ԱՄՆ), Մորան Փելեդ (Իսրայել), Չիկո Յամագամի (Ճապոնիա):
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր: Միջոցառման հովանավորներն են` ՀՀ Մշակույթի նախարարությունը, ԱՄՆ-ի դեսպանատունը, Կանադայի դեսպանատունը, Գյոթեյի ինստիտուտը և ուրիշները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում