Նախարարի` էրոտիկ կադրեր դիտող խորհրդականին պաշտոնի բարձրացում է սպասվում
«Հայացքը» գրում է, թե մի պաշտոնական հանդիպման ժամանակ հեռախոսով էրոտիկ կադրեր դիտող` ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Արմեն Գևորգյանին կրկին նոր նշանակում է սպասվում և այս անգամ` ավելի բարձր պաշտոնում:
«Հայտնի միջադեպը ստիպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին` խիստ բարոյական որոշում կայացնել և Արմեն Գևորգյանից հրաժարականի դիմում պահանջել: Դրա արդյունքում, իբր արդարացի որոշում կայացրած նախարար, Տիգրան Դավթյանը Արմեն Գևորգյանին նշանակել է Գյումրու տեխնոպարկի տնօրենի խորհրդական: Երեք ամիս աչքից հեռու պահած խորհրդականին նախարարը կրկին վերադարձնում է Երևան: Նա Արմեն Գևորգյանին մտադիր է նշանակել Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն»,- գրում է թերթը: