«Ուրիշ Հայաստան». «Մտավախություն կա նաև մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման»
«Բացի այն, որ կարելի է այս հարթակում ակտիվ քննարկումներ իրականացնել և համախոհներ ձեռքբերել, այս խաղն ունի նաև բավական մեծ կիրառական նշանակություն, քանի որ խաղի յուրաքանչյուր փուլում «Ուրիշ Հայաստան»-ի խորհրդարանը քննարկելու է իրական Հայաստանի համար շատ կարևոր երեք հիմնահարց, որոնց արդյունքը և առաջացած եզրակացությունն ուղարկվելու է ՀՀ Ազգային ժողով` որպես հանրային կոչ»,- այսօր անդրադառնալով «Ուրիշ Հայաստան» սոցիալ-քաղաքական խաղի նշանակությանը նախագծի շնորհանդես-քննարկման ժամանակ ասաց Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանը:
Panorama.am-ի հարցին, թե հնարավոր չե՞ք համարում, որ կուսակցությունների ակտիվության հետևանքով այս խաղը նմանվի Հայաստանում իրականում գոյություն ունեցող քաղաքական դաշտին, բանախոսը պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ, այս խաղն ավելի հեշտ է խաղալ, քան կյանքում: Տվյալ դեպքում վերահսկվող կապուղիներ չկան: Ցանկացած մասնակիցի առաջընթացի միակ պայմանը` լինել ակտիվ, մտքերը ճիշտ արտահայտել ու լինել կազմակերպված անհատ: Այս պայմաններում հավասար պայքարի մթնոլորտ է ձևավորվում, ֆինանսական ռեսուրսներ չեն պահանջվում ու ամեն ինչ ուղղված է մարդկային որակների վրա»:
Նույն հարցի առնչությամբ ասուլիսին ներկա տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը իրական Հայաստանի քաղաքական դաշտին նմանվելը հավանական համարեց` նշելով, որ մտավախություն կա նաև մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին