Փորձիր և գնիր. Hi Line ծառայության նոր ակցիա
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Try&Buy» (Փորձր և գնիր) ակցիայի մասին Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը: Ակցիայի պայմանները գործում են միայն այն հաճախորդների համար, ովքեր կպատվիրեն ծառայությունը Beeline հաճախորդների սպասարկման կենտրոնի` 100 հեռախոսահամարով:
Ընկերությունից հայտնում են, որ մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Մեգաե սակագնային փաթեթներից որևէ մեկին` հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվել Ինտերնետից, կազատվի միացման վճարից և անվճար կստանա մոդեմ:
Առաջին ամսվա ընթացքում հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը չի խզում պայմանագիրը, ապա սկսած երկրորդ ամսից շարունակում է օգտվել ծառայությունից` ընտրված «Մեգա» սակագնային պլանի գործող պայմաններով:
««ԱրմենՏել» ընկերությունը ենթակառուցվածքների էական զարգացման շնորհիվ, իր բաժանորդներին առաջարկում է նոր հնարավորություններ Hi Line ծառայության շրջանակում: Մենք առաջարկում ենք անվճար փորձարկել միասնական օպերատորի ծառայությունների որակն ու կայունությունը նրանց, ովքեր մտադիր են օգտվել ընկերության կողմից մատուցվող լարային ինտերնետի ծառայություններից», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Try&Buy» ակցիայի շրջանակում բաժանորդը միայն մեկ անգամ կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետ ծառայության առաջարկից: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդին հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում: Մնացած պայմաններն, այդ թվում ծառայության անվճար ակտիվացումն ու անվճար մոդեմը մնում են ուժի մեջ: Մինչև 12 ամիս լրանալը պայմանագիր խզելու դեպքում բաժանորդը վճարում է մոդեմի արժեքը և Hi Line «Անսահմանափակ» և «Մեգա» սակագնային փաթեթների գների տարբերությունն օգտագործման ամբողջ ժամանակաշրջանի համար, բացառությամբ առաջին ամսվան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին