Անձնագրերի և վիզաների գլխավոր վարչության կայքը սրբագրման կարքի ունի
Թեև ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարել էր, որ Անձնագրային և վիզաների վարչությունում կադրային փոփոխությունը ռոտացիոն սկզբունքով է լինելու, սակայն արդեն կան պաշտոնանկություններ: Այս մասին գրում է «Հրապարակը»:
Թերթի տեղեկություններով` աշխատանքից ազատվել է Անձնագրային և վիզաների վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ Գոհար Ստեփանյանը: Որոշ բաժանմունքներում ևս, ըստ թերթի, սպասվում են պաշտոնանկություններ:
Բացի այդ, «կադրային փոփոխություններին զուգահեռ` Վլադիմիր Գասպարյանը ճիշտ կանի մի սրբագրիչի հաստիք էլ ավելացնի Անձնագրերի և վիզաների գլխավոր վարչությունում` պաշտոնական կայքը խմբագրելու համար: Պաշտոնական կայքի «Հաճախ տրվող հարցեր» և այլ բաժիններում բառերը, մասնավորապես երկրի անվանումը գրված են վրիպակով` «Հայստանի հանրապետություն», ինչը տեքսում կարել է հանդիպել այնքան, որքան օգտագործվում է բառը: Եվ այս անփութությունն առկա է հանրապետության կարևորագույն գերատեսչություններից մեկի պաշտոնական էջում»,-գրում է թերթը: