Հայկական կողմից զոհեր չկան, ադրբեջանականից` կան
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ ողջ օրը, երբ Հայաստանում էր գտնվում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, ղարաբաղաադրբեջանական շփման գծում պարբերաբար խախտվել է հրադադարի ռեժիմը: Այդ մասին թերթին հայտնել է ԼՂՀ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ադրբեջանական կողմը պարբերաբար կրակել է եւ հայկական կողմից ստացել համարժեք պատասխան: ԼՂՀ ՊԲ խոսնակը նշել է, որ բացարձակ սուտ են այն հրապարակումները, թե իբր Ադրբեջանի զինվորների դիպուկ կրակոցներից 8 հայ զինվոր է սպանվել: Իրականում, ըստ նրա, այդքան ադրբեջանցի զինվոր է սպանվել: