Orange-ը մեկնարկում է համագործակցություն Հայաստանի Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ
Այսօր Orange Արմենիան ստորագրել է համագործակցության համաձայնագիր Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:
«Ֆրանսիական համալսարանն արդեն բազմաթիվ տարիների ավանդույթներ ունի Հայաստանում և կարողացել է դառնալ երկրի լավագույն համալսարաններից մեկը, իսկ դրա շրջանավարտները` փնտրված մասնագետներ: Ուրախ ենք այս նոր մակարդակի համագործակցության համար, որը թույլ կտա ուսանողներին եվրոպական բիզնես միջավայրում կատարել իրենց առաջին աշխատանքային քայլերը, իսկ հետագայում ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաև մեր ընկերությունում: Այս համագործակցությունը մեզ թույլ կտա նաև բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում»,- ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը նաև համալսարան էր եկել լավ 26 ուսանողների համար լավ լուրով: Ընկերության բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարանին փոխանցվեց երեք միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը:
Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան