Շարմազանովը չի հաստատել իր` ԱԺ փոխնախագահ դառնալու լուրը
«168 ժամը» գրում է, որ թեև պաշտոնապես չի հայտարարվել, բայց արդեն հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի փոխարեն ՀՀԿ-ն ԱԺ նախագահ է առաջադրելու Սամվել Նիկոյանին, իսկ Նիկոյանի փոխարեն, ըստ թերթի, ԱԺ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը թերթի հետ զրույցում հերքել է լուրը` նշելով, որ ՀՀԿ-ն դեռ այդ հարցերը չի քննարկել, իրեն փոխնախագահ դառնալու առաջարկություն չեն արել, և որ առաջադրումների հարցն այս շաբաթ է քննարկվելու:
«Հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ էլ տեղի կունենան նախ` ԱԺ նախագահի, ապա` փոխնախագահի ընտրությունները: Իսկ երեկ ԱԺ աշխատակիցները կահավորում էին արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակն ու ընդունարանը, որը գտնվում է անմիջապես ՀՀԿ խմբակցության դիմաց»,-հավելում է թերթը: