15 թեկնածուներից գործադիր տնօրեն ընտրվեց Արա Հովսեփյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի միակ հարցով՝ անցկացված մրցույթի արդյունքներով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության» գործադիր տնօրեն է ընտրվել Արա Հովսեփյանը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կազմակերպված մրցույթին ներկայացվել էր 15 հայտ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին