
Եհովայի վկաները դատի են տվել Ադրբեջանի կառավարությանը
Ադրբեջանում գործող «Եհովայի վկաներ» կրոնական համայնքը դատական հայց է ներկայացրել Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի դեմ:
«Գաֆգազինֆոն» հայտնում է, որ Եհովայի վկաներն ադրբեջանական կառավարությունից 500 հազար մանաթ (625 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում են պահանջում` վերջինիս կողմից կրոնական համայնքի կրոնական գրականության վրա դրած անօրինական արգելքի համար: Դատալսումը նշանակված է Բաքվի թիվ 1 վարչական տնտեսական դատարանում եւ պետք է տեղի ունենա դեկտեմբերի 1-ին:
Ադրբեջանի Եհովայի վկաները կառավարությունից պահանջում են վերացնել իրենց պատկանող կրոնական գրականության վրա կոմիտեի դրած սահմանափակումը: