ԿԳՆ. Եթե կան ուսանողներ, ովքեր պնդում են, որ իրենց կրթաթոշակները չեն ստացել, հենց այսօր կարող են այցելել նախարարություն
Այսօր տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ բաց նամակ են հղել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ նշում են, թե թոշակները իրենց բուհում ուշացումով են վճարվում:
«Պարոն նախարար, այն, որ Տնտեսագիական համալասարանում թոշակները չեն վճարվում ժամանակին, հայտնի է շատերին: Մեկ շաբաթ առաջ Դուք հայտարարեցին, որ չվճարված թոշակները կփոխանցվեն, չխոսելով նույնիսկ երկու ամիս ուշացնելու պատճառների մասին: Դա թողնենք մի կողմ: Առաջարկում եմ անձամբ կամ Ձեր տեղակալների միջոցով ստուգել ուսանողների քարտային փոխանցումների տվյալները և հրապարակել այն: Մենք ուզում ենք օգնել Ձեզ հաղթահարել ԲՈՒՀ ական համակարգում առկա խնդիրները: Շնորհակալություն: ԵՊՏՀ մի խումբ ուսանողներ»:
Քիչ առաջ խնդրին արձագանքեց կրթության և գիտության նախարարությունը: ԿԳՆ-ից նշում են, որ մի քանի լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների կրթաթոշակները իբր չեն վճարվել, չի համապատասխանում իրականությանը
ԿԳՆ-ից հայտնում են, որ ԿԳ նախարարի հանձնարարականով նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամիսների կրթաթոշակները / անդորրագրերը առկա են /:
«ՀՀ ԿԳ նախարարությունը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ներին խնդիրը բարձրաձայնելու համար: Ի տարբերություն նախորդի, այսօրվա հրապարակումը պետք է դիտարկել կրթաթոշակային որոշ տապալված նախաձեռնությունների համատեքստում: ԿԳ նախարարությունը, շնորհակալություն հայտնելով բոլոր ԶԼՄ-ներին կրթության ոլորտի հանդեպ ցուցաբերած բացառիկ ուշադրության համար, ընդամենը խնդրում է, հրապարակումներում օբյեկտիվ տեղեկատվությունը զանազանել ուղղորդված ապատեղակատվությունից, որի աղբյուրների որոնման հարցում զերծ ենք մնում այս ամենը ներքաղաքական իրադարձությունների համատեքտում դիտարկելու գայթակղությունից»,-ասված է նախարարության պատասխանում:
«Իսկ եթե, այնուամենայնիվ, կան ուսանողներ, ովքեր պնդում են, որ իրենց կրթաթոշակները չեն ստացել, հենց այսօր կարող են այցելել ՀՀ ԿԳ նախարարություն` իրենց հարցերը պարզաբանելու համար»,-խորհուրդ են տալիս նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին