«Եվրատեսիլի» մասնակիցները հայկական բեմի մասին` «ինչքան հզոր ու մեծ է»
«Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթը լուսաբանելու համար Հայաստան են ժամանել 80-ից ավելի լրատվամիջոցներ տարբեր երկրներից:
Այս մասին լրագրողներին հայտնեց Մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի հարցերով պատասխանատու Արտակ Վարդանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Եվրոպական հեռաձակողների միությունը հավատարմագրել է հայկական 43 լրատվամիջոց:
«Մեր մամուլի կենտրոնը համապատասխանում է բոլոր չափանիշներին, կա 20 համակարգիչ, գերարագ ինտերնետ, սուրճ: Լրագրողները գոհ են պայմաններից»,- ասաց Ա.Վարդանյանը:
Ինչ վերաբերում է բեմին, այն արդեն ամբողջությամբ պատրաստ է: «Կարող եմ մի քանի մասնակցի կարծիք ուղղակի հայտնել` ով իջնում էր բեմից, ասում էր` ինչքան հզոր ու մեծ բեմ է»,- ասաց նա հավելելով, որ տեխնիկական որևէ խնդիր չի առաջացել: Այս պահին մասնակիցները շարունակում են իրենց փորձերը:
Մրցույթին մասնակցում է 13 պետություն` Հայաստան, Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Նիդեռլանդներ, Բելառուս, Շվեդիա, Վրաստան, Բելգիա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները