«Ազատ դեմոկրատները» ԵԿՄ-ին կանդամագրվե՞ն. ոմանք արդեն անդամագրված են
«Հայկական ժամանակի» թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը շուտով կհամալրի ԵԿՄ շարքերը, Զուրաբյանը պատասխանել է. «Ես երկրապահ կամավորականների միությանն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից եմ անդամագրված եղել: Ընդհանրապես չեմ դադարել ԵԿՄ անդամ լինել»: Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում կուսակցության այլ անդամներ էլ անդամագրվեն ԵԿՄ-ին, Զուրաբյանը չի կարողացել պատասխանել, իսկ «Ազատ դեմոկրատների» մեկ այլ անդամ, նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանն ասել է. «Ես ԵԿՄ-ի հետ ի՞նչ գործ ունեմ»: