Նախատոնական գնաճ կլինի
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ սովորաբար Հայաստանում նախատոնական օրերին 2-2.5 տոկոս գնաճ է արձանագրվում:
«Դժվար է որևէ կանխատեսում անել, բայց կլինեն գնային որոշ փոփոխություններ, հատկապես սննդի ասպարեզում: Անհրաժեշտ է մի փոքր հետևողական լինել, որ նախորդ տարվա սցենարը չկրկնվի ու չառաջանա դեֆիցիտ: Սովորաբար դա առևտրային քաղաքականություն է: Ապրանքը պահում են, որ թանկ գներով իրացնեն: Հայաստանում դա կարծես ավանդույթ է դարձել»,-ասել է Ա. Պողոսյանը: