Վրաստանի նախագահ. «Հայաստանը մեզ համար շատ հարցերում օրինակելի երկիր է»
Թբիլիսիում այսօր մեկնարկած հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ հայ և վրաց գործարարներին ողջունեցին երկու երկրների նախագահներ` Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինս իր ելույթը հիմնականում կառուցել էր Վրաստանի տնտեսական զարգացման մասին փաստերով, սակայն խոսեց նաև հայ գործընկերոջ` ՀՀ նախագահի վարած քաղաքականությունից:
Մասնավորապես, թվարկելով Վրաստանի հաջողությունները օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարում և ոստիկանական համակարգի կայացման ճանապարհին, Վրաստանի նախագահն ընդգծեց. «Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ նախագահ Սերժ Սարգսյանն անում է Հայաստանում, որպեսզի Հայաստանը շարունակի իր պատմությունն ու զարգանա: Եվ շատ բաներ կան, որ հիացնում են մեզ ու ստիպում ընդօրինակել»:
Ըստ Մ.Սաակաշվիլու, վրացական կողմը ընդօրինակելու առումով հատկապես ուշադրություն է դարձրել գյուղատնտեսական բարեփոխումներին, ինչպես նաև ՏՏ ոլորտի զարգացմանը. «Հայաստանը մեզ համար շատ հարցերում օրինակելի երկիր է»,- հավելեց Վրաստանի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա