Ռուբեն Մուրադյան. «Հարևանի տղայի դրած վեբկայքը չի լինում պաշտպանված, աշխատող»
«Տեղեկատվական անվտանգության խախտումը քրեորեն պատժելի արարք է»,- այսօր տեղեկատվության պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Smart-Tech» ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը` հավելելով՝ որ ՀՀ քրեական օրենսգրքում այսօր գոյության ունի սույն ոլորտի վերաբերյալ հինգ հոդված:
Բանախոսի կարծիքով, տեղեկատվական անվտանգության՝ այսինքն կայքերը կոտրելու վտանգը միշտ կա: «Ինչ էլ մենք անենք, լինելու են տները թալանողները, ջեբկիրները, ինչպես նաև այն մարդիկ, որոնք փորձում են կոտրել այս կամ այն կայքը»,- նշեց Ռուբեն Մուրադյանը:
«Տեղեկատվական անվտանգությունը դա ապրանք չէ, դա ինչ-որ մի բան չէ, որը մենք կարող ենք ձեռք բերել, ունենալ մեր սեղանի պահոցում և ասել, որ մենք անվտանգ ենք, պաշտպանված ենք: Տեղեկատվական անվտանգությունը պրոցես է»,- հավելեց բանախոսը:
Ռ.Մուրադյանի համոզմամբ, ներկայումս տեղեկատվական անվտանգություն ապահովողները և հատկապես խոշոր իմիջ ունեցող ընկերությունների ներկայացուցիչները շատ լավ գիտակցում են, թե իրենից ինչ մեծ վտանգ են ներկայցնում տեղեկատվական անվտանգության ոլորտում հնարավոր կորուստները, և այդ իսկ պատճառով սույն ոլորտում ծախսում են բավականին լուրջ գումարներ, ինչպես նաև օգտվում են համապատասխան մասնագետների ծառայություններից: «Այդպես չի լինում, որ հարևանի տղայի դրած վեբկայքը լինի պաշտպանված, աշխատող»,- նշեց Ռուբեն Մուրադյանը:
Ասուլիսին ներկա տեղեկատվական հարցերի անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, այն ընկալումը, թե կայքը կամ էջը կոտրելը դարձել է սովորական մի երևույթ, սխալ է:
Փորձագետը նշեց, որ նման մոտեցման հիմնական պատճառներից մեկը կրթության ու ինֆորմացիայի պակասն է :
Վերջինիս կարծիքով, այսօր հանրապետությունում արձանագրվում է համակարգչի օգտատերերի աննախադեպ աճ և սույն գործընթացը՝ հասարակության զարգացման տեսանկյունից, որքան էլ դրական դիտվի, այուամենայինիվ, անվտանգության տեսանկյունից իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին