ՀՀ նախագահ. «Հույս ունեմ, որ վրաց գործարարները կմեծացնեն իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում»
«Ինձ շատ են հարցնում ` արդյոք չի անհանգստացնում այն հանգամանքը, որ հայերը ներդրումներ են անում Վրաստանում: Ոչ, չի անհանգստացնում, քանի որ մենք շատ ենք ցանկանում, որ հայկական կապիտալը ներկայացված լինի Վրաստանում, իսկ վրացականը` Հայաստանում. դա մեր բարեկամությունն ու հարաբերությունները հավերժ կդարձնի»,- Թբիլիսիում, հայ-վրացական բիզնես ֆորումի աշխատանքների մեկնարկին հայտարարեց Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով, եթե ժողովուրդների միջև բացակայում են լավ, բարեկամական հարաբերությունները, ապա տնտեսական հարաբերություններն էլ չեն կարող զարգանալ, և նման հանդիպումները միտված են դրանց ամրապնդմանը:
Անդրադառնալով հայ-վրացական բազմակողմ հարաբերություններին, երկրի ղեկավարը մատնանշեց, որ մեր երկրները շարժվում են նույն ուղղությամբ, իսկ տնտեսությունները նման են իրար գոնե նրանով, որ երկու պետություններն էլ չունեն բնական ռեսուրսներ:
Նախագահ Սարգսյանը տեղեկացրեց ներկաներին, որ Հայաստանը ևս հաղթահարում է համաշխարհային ճգնաժամի հետևանքներն ու, մասնավորապես, տարին կավարտենք 5 տոկոս տնտեսական աճով: Առանձնացրեց նաև ոլորտները. «Ես հպարտ եմ, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ակտիվորեն զարգանում է և դրա վառ օրինակն այն է, որ համաշխարհային հսկաները ներդրումներ են կատարում Հայաստանում»,- տեղեկացրեց նախագահը:
«Ես հույս ունեմ, որ վրաց գործարարները կմեծացնեն իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում»,- ավարտեց ելույթը ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա