Քաղաքական 15:42 30/11/2011

Վերջին գաստրոլը կամ քաղաքականության փիլիսոփայությունը` հայկական համատեքստերում

Հեղինակ`

Վերջին գաստրոլն է: Ժանրի կանոններով՝ տոմսերը սահմանափակ են, պարտերում՝ բոլոր տեղերն արդեն զվաղված: Ես հրավիրատոմս ունեմ՝ ոմն մեկն այն խցկել է գրպանս (մեր օրերում ասում են՝ spam եմ ստացել) և, որ կարևորն է՝ ծրագրով: Առաջին ակտում արդեն ապոֆեոզ կա ու նաև՝ ֆինալի կանխատեսում. «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերը»: Երկրորդ ակտն ամբողջովին կառուցված է Գոցցիի (Carlo Gozzi) վրա հղումներով. «Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները»: Փորձ է արվելու հանդիսատեսին խաղի մեջ ներքաշել, այնպես՝ որ խրախճանքից հետո մնացած աղբը հավաքելու պատասխանատվությունը դիտողին մնա: Ընդմիջմանը՝ առլեկիններն ու դոմինոները հավաքվածներին զվարճացնելու են՝ պալատական ինտրիգների մասին պատմելով. «Վարչախմբի ներսում ընթացող հակամարտության մանրամասները»: Եվ ներկայացման ամբողջ ընթացքում սևազգեստ ու ցուպը ձեռքին մեկը, որ առաքյալի մասնագիտությունն է ընտրել (ըստ Ագամբենի - Giorgio Agamben), գոչելու է աշխարհի (մեր բաժին աշխարհի) վերջի մասին. «Սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակի վերլուծությունը»:

Ահա` գործողությունը հայտնի է, միզանսցենները՝ սեփական տան նման հարազատ, ու ամենքը հաճույք են ստանում. մեկը՝ սեփական աշխարհը անխախտ տեսնելով, մյուսը՝ արդեն եղածի ու իմացածի հերթական վարիացիան որպես ճանաչողական ու էսթետիկական օբյեկտ դիտելով (հարգանքիս տուրքը «մոդեռնից հետո»-ն ձևակերպողներին), երրորդն էլ՝ համայնքի միասնությունն ու ուժը ցուցադրելուն կոչված ծեսին մասնակցելով: Բա ինտրի՞գը՝ կհարցնեք: Լավ հարց է: Եթե «ինտրիգ», ասել է թե՝ տարբերություն, չի լինում, շարքը կորում է, ուրեմն՝ չկա նաև ճանաչում: Դիտողի համար շարքի բոլոր օբյեկտները միանում դառնում են մեկ կետ՝ «սև արկղ»: Իսկ «ներսում» գտնվողները կորցնում են տեղի և ժամանակի հետ կապը, իրավիճակի ճանաչման չափը: Սա կա իհարկե, բայց ամենը չէ: Ամենը չէ, որովհետև ինտրիգ մատուցելը, կարծես թե, խաղի կանոնների մաս է, ու ամեն անգամ մատուցվում է: Մի դեպքում դա արաբական «հեղափոխություններն» են, մեկ այլ դեպքում՝ որպես «ուլտիմատում» ներկայացված ու այդպիսին էլ ընդունված (համաժողովրդական քվեարկությունով) մի բան է, որ ուլտիմատում էլ չէր, իսկ քվեարկությունն էլ՝  իրականում նախնական համայնքի միասնությունը ցուցադրող ինչ-որ մի ծես, ու ոչ թե այն, որ սովոր ենք ճանաչել որպես քվեարկություն, ասել է թե՝ ուրիշին ճանաչելու ու նրան որպես քեզ հավասար իրավական ու էթիկական սուբյեկտ ընդունելու գործողություն, որ նաև քաղաքական ու սոցիալական դիսկուրս է:

Հա, խոսքն իր հետևից տարավ գրությունս, այնպես որ՝ վերադառնանք գրությանը ու շարունակեմ ինտրիգների/տարբերությունների թվարկումը: Ահա´, քիչ ավելի ուշ դա դիալոգի «դուռը կիսաբաց» տեսնելն էր: Հետո արդեն իբրերկխոսությունն էր, ավելի ուշ՝ իբրերկխոսության դադարեցումը ու կրկին ուլտիմատում, դրանից հետո էլ թե՝ օրակարգում մեկ հարց է մնում միայն՝ մնացածների մասին մոռանում ենք, ու հանուն այդ հարցի լուծման անհրաժեշտ է մոռանալ այն ամենը, ինչ մինչ այս ասել ենք, ասել է թե՝ տեքստ չկա այլևս ու դրա տեղը իբրտեքստ է (իբր՝ դրանից առաջ այն եղել է): Իսկ ամենավերջում զարմանալի ու խառնափնթոր մի բան եղավ (վերջին գաստրոլի՝ ժանրի կանոններով). նա որ աստված էր՝ հիմա առլեկին էր արդեն ու զվարճացնում էր մարդկանց, բայց կարճ շփոթմունքից հետո ներկա ամենքը հասկացան, որ կատարվածն ընդամենը զգեստափոխություն է (իտալերեն՝ travestire) ու աստված հիմա առլեկին է, որ զգեստափոխությունը (travestire) հիմա խաղի կանոն է:

Հա´, ուշիմ դիտողին դա վաղուց էր հայտնի՝ զգեստափոխությունը (travestire) խաղի կանոն է, բայց ոչ միայն հիմա՝ արդեն մի երեք տարի է, որ զգեստափոխությունը խաղի կանոն է, ընդ որում՝ հիմնական կանոնը, ու հենց զգեստափոխությունն է խաղը ու վերջին գաստրոլն է (խաղի):

Եկել է աղբը հավաքելու... կամ այն տեղում թողնելու ու ծիսականացնելու ժամանակը: Մարտի 17-ին «հրապարակ մտնելը» որպես ծիսական մի գործողություն ներկայացնելը, «մանդակունին», այս վերջին նստացույցը, որ այդպես էլ որպես քաղաքական գործողություն չձևակերպվեց՝ աղբը պաշտամունքի առարկա սարքելու ու դրա հետ կապված ծեսեր իրականացնելու միտում են ցուցադրում, կարծես թե (դրա օրինակներ անթրոպոլոգները գիտեն՝ Մելանեզիայի շատ կղզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկացիների թողած աղբը, ժամանակավոր պահեստները դարձել են նոր պաշտամունքի առարկա ու վայր, իսկ որպես ծես՝ խոտերից ինքնաթիռի մոդել է սարքվում): Առավել ևս՝ աստվածը նույն բանն է ուզում, ամեն ինչ դրան տանում, այդ մասին անընդհատ նշաններ հղում: Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանում նոր-նոր ծնվող ուրբանիզմն ինքը շատ ու շատ աղբ է արտադրում ու սա դեռ սկիզբն է միայն, ու նաև՝ այն սեփական ծեսեր է արտադրում, ու նաև՝ ուրիշ մի ժամանակից (երբ դեռ նախնական համայնք ու աստվածներ կային) բերված ծեսերը զվարճանքի օբյեկտի կամ աղբակույտի վերածում: Խառը ժամանակներ են...

Ինչ թաքցնեմ՝ կրկին խոսքը գրությունից դուրս է պրծնում, բայց շարունակեմ: Ուրեմն՝ զգեստ փոխելն ընդամենը զգեստափոխություն է (travestire)՝ այն տարբերություն չէ ու ինքնուրույն պատում չի դառնում երբեք, իսկ պատումը, ինչպես փորձում են մեզ համոզել ստրուկտուրալիստները, ինքնության ժամանակային չափումը ներառող մի բան է, սոցիալական ու քաղաքական սուբյեկտության համար անհրաժեշտ չափումներից, ու դրանով է որ պարզապես բարբառող մեկը դառնում է նաև պատասխանատու (իրավունքի, էթիկայի հարթություններում) սուբյեկտ՝ ունակ մարդ (l’homme capable): Ուրեմն ի՞նչ՝ համարենք, որ ոչինչ չի՞ եղել, ոչինչ չկա՞ ու պատմելու բա՞ն էլ չկա: Չէ´, այնուամենայնիվ կա ու հե´նց սուբյեկտության ժամանակային չափման հարթությունում: Բանն այն է, որ ժամանակի ընթացքում աչքներիս դեմն ընթացող քաղաքական գործողության հեղինակն է անհետանում/կորում: Չէ, սա հայտնի՝ «հեղինակի մահը» չէ, որ ըստ սահմանման զրոյացման գործընթացի արտահայտություններից մեկն է: Պարզապես՝ «ընդդիմությունը ես եմ» սուբյեկտը արդեն երեք ու ավել տարի է շատերին աննկատելի՝ մաս-մաս հրաժարվում էր սեփական ինքնությունից ու սուբյեկտությունից: Ու արդեն, կարծես թե, այդ սեգմենտում չկա այն սուբյեկտը, որ ցույց տալով ինքն իրեն, ասի. «ես եմ խոսում», «ես եմ այս գործողության հեղինակը», «իմ գործողությունները պատմում են իմ նպատակների մասին ու դրանք տեքստ են», «ես պատասխանատու եմ իմ գործողությունների հետևանքների համար»:

Ուշիմ ընթերցողի համար ամեն ինչ պարզ է՝ վերջին նախադասությունը իմ մտքի արգասիքը չէ՝ դա ուղղակի հղում է Պոլ Ռիկյորի (Paul Ricœur) աշխատություններին: Ուսումնասիրելով լեզվի, սոցիալական գործողության, քաղաքականության, էթիկայի փոխկապվածությունները՝ Ռիկյորը գալիս է այն հետևության, որ սոցիալական ու քաղաքական (վերջինը՝ նաև որպես սոցիալականը կարգավորող, դրան ֆորմա տվող) սուբյեկտությունը սահմանվում է միայն լեզվական («ես եմ ասում»), գործողության («ես ունակ եմ դա անելու ու վստահ եմ, որ կանեմ») ու պատումի («իմ գոծողությունները պատմում են իմ մասին») «եռաչափ տարածությունում»: Ու միայն այս տարածությունում է, որ ռեֆլեքսիայով առաջին պլանում է հայտնվում էթիկական պրեդիկատը ու հնարավորություն տալիս դատողությունններ անել «լավի» ու «վատի» մասին, քաղաքականությունն ու քաղաքական տեքստը բերում իրավունքի ու նաև «բարիքի արտադրության» հարթություններ, մի բան, որ քաղաքական փիլիսոփայության առանցքն է «Արիստոտելից մինչև Հեգել»:

Դասականնները՝ դասականներ: Շատ հարմար է՝ դուրս գալ մեր իրականությունից ու նրաց սարքած տանը ապրել, բայց (նրանք) մեզ ասում են՝ սա տուն չէ եղբայրս, սա տան մասին ճշմարտություն է ընդամենը, փորձիր դրանով քոնը հասկանալ ու քոնը սարքել: Ուրեմն՝ տեսնենք՝ ի՞նչ է կատարվում մեր մոտ, որտե՞ղ է այն քաոսը, որից տուն են սարքում կամ գուցե՞ արդեն սարքել են ու ես այդ մասին չեմ հասցրել իմանալ (դե՝ վերջերս լուրեր ժամանակ առ ժամանակ եմ կարդում միայն): Իշխանության ու դրա մասերի հարցը դեռ քննարկելու ենք՝ հիմա հերթը ընդդիմությանն է, որտեղ «ընդիմությունը ես եմ» բառերով ՀԱԿ, այնուամենայնիվ, սահմանել է ինքն իրեն՝ որպես սեփական ասելիքի հեղինակ: Բայց սա ընդամենը պատումի սկիզբն էր, հետո սկսեցին ասել թե՝ «ժողովուրդն է այստեղ», «մենք ենք միացել ժողովրդին», «եթե ուրիշ ցանկացողներ էլ կան, թող գան միանան... ժողովրդին» ու նման այլ բաներ:

Հետո ասվեց. «ՀԱԿ ստեղծվել է Հայաստանը բարելավելու համար»: Շատ լավ՝ գոնե պատասխան է տրվում «ի՞նչ ենք անում» հարցին (չնայած ընթացքում պարզվում է, որ «Հայաստանը բարելավելը» ընդամենը նշանակում է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից որևէ ձևով հեռացնելը), ու եթե նկատեցիք, սուբյեկտությունից հրաժարվելու հաջորդ քայլն է արվում՝ ոչ թե «ստեծեցինք», այլ «ստեղծվեց»: Ինչևիցե, շարունակում ենք, ու այն միտումով, որ հիմնավորեմ սուբյեկտությունից հրաժարվելու մասին դրույթս: Ասվում է. «մենք աշխատելու ենք ժողովրդի ճնշմամբ անկառավարելի դարձնել իրավիճակը», «մենք հասարակության կողմից կձևակերպենք Սերժ Սարգսյանի հեռացման իրավական հիմքերը», «այսուհետ որոշումներ ընդունելու ենք համաժողովրդական ֆորումով», «եթե մեր պահանջները բավարարվեն, կկայանա իշխանության երկխոսությունը... հասարակության հետ», «Ամբողջ աշխարհը... տեսավ, կճնշի, թույլ չի տա...», «պահանջում ենք բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակել... մինչև ԵԽ զեկուցեղների Հայաստան գալը»... վերջապես՝ «ռեժիմը փլվում է... ու մոտենում է հաղթանակը...» և այլ՝ նման հայտարարություններ ու դրույթներ կարելի հարյուրներով բերել:

Հիմա կրկին վերադառնանք Ռիկյորին ու փորձենք հասկանալ՝ այս ամենով ՀԱԿ մատնանշում է արդյո՞ք ինքն իրեն՝ որպես սեփական ասելիքի հեղինակ, գործողությունների ունակ ագենտ, որ վստահ է դրանց իրացման հարցում, որպես սեփական պատումն ունեցող սուբյեկտ: Իհարկե՝ ոչ: Մի դեպքում դա (իբրսուբյեկտը) անդեմ ժողովուրդն է, զանգվածը՝ ոչ թե յուրաքանչյուրը, ում ձևակերպումը քաղաքական փիլիսոփայության ամենակրիտիկական խնդիրներից է, երբ «ես և ուրիշը» անմիջական՝ ընկերականից, սեռայինից, ընտանեկանից տեղափոխվում է «ես և յուրաքանչյուր ուրիշը»՝ արդեն միջնորդավորված փոխհարաբերությունների համակարգ:

Այս նույն հարթությունում մեկ այլ բան էլ կա. ՀԱԿ պատասխանատուները, կրկին սեփական սուբյեկտությունը մերժելով, ժողովուրդը ներկայացնում են որպես նախնական համայնք (քվեարկություններ, ծիսական գործողություններ, «...կկայանա երկխոսությունը իշխանության ու հասարակության միջև...» և այլ)՝ փորձելով վերարտադրել «ես» - «դու» - «մերոնք/համայնքը»՝ շփման արխաիկ տեքստը՝ դրանով նենգափոխելով քաղաքական փիլիսոփայության համար առանցքային՝ «ես» - «դու» - «յուրաքանչյուր երրորդը» սահմանումը, որն անհրաշեշտաբար միջնորդավորված է, համապատասխան լեզու և իրավա-էթիկական համակարգ է ենթադրում, վերջապես՝ «քաղաքականության առաքինությունն, ինչպես նկատել է Ռոուլզը (John Bordley Rawls), ինչի հետ ես լրիվ համաձայն եմ ու, Ռոուլզի ասածները չիմանալով էլ, գրել եմ այդ մասին: Ուրեմն՝ անդեմ ժողովուրդը (զանգվածը՝ ինչպես սիրում են արտահայտվել ՀԱԿ պատասխանատուները) սուբյեկտ չէ, նախնական համայնքն էլ չունի քաղաքական ինքնություն, բայց եկ ու տես, որ ՀԱԿ մերժում/հրաժարվում է սեփական ինքնությունը՝ իբրնորսուբյեկտ ներկայացնելով, որ չի կարող քաղաքական ինքնություն ունենալ ըստ սահմանման: Ինչու՞ է սա արվում՝ այլ հարց է, ինչին, երևի կանդրադառնամ, եթե հետևողականորեն առաջ գնամ գրության տրամաբանությունով ու ոչ՝ խոսքի: Ինչևիցե, այս հարթությունում կարևոր մեկ այլ բան էլ կա. նենգափոխելով «ես» - «դու» - «յուրաքանչյուր երրորդը» սահմանումը՝ ՀԱԿ փաստացի չի ճանաչում/մերժում է նաև սեփական համակիրների՝ քաղաքական ինքնությունը, կամ՝ դրա հնարավորությունը: Պետք է նորից դիմեմ դասականներին, ու «Արիստոտելից մինչև Հեգել ու նրանից հետո» մեկ ձայնով ասում են՝ սեփական ինքնությունը (քաղաքական), դրա հետ կապված իրավա-էթիկական ռեֆլեքսիան այն հիմքն են, որ «դու»-ի, ինչպես նաև «յուրաքանչյուր երրորդի», համար ճանաչվի սեփական ասելիքի, գործողության, պատումի ու պատասխանատվության իրավունքը: Ահա´, կարծես թե, դասականներն օգնում են: Առնվազն՝ նրանց օգնությամբ ստացվում է, ավելի քիչ տեղ ու ժամանակ ծախսելով, կարևոր մի բան հիմնավորել:

Փորձեմ առաջ գնալ՝ մնալով նույն մեթոդի շրջանակներում ու զսպելով խոսքի՝ դուրս պրծնելու շարունակական միտումները: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Մեկ այլ դեպքում ՀԱԿ սիրում է դիմել աշխարհին, «ծածկվել» աշխարհով, ինքն իրեն սեփական ասելիքի ու գործողությունների հեղինակ ու նաև պատասխանատու ճանաչելու փոխարեն՝ Հայաստանում հնարավոր որևէ գործողություն վերագրել աշխարհին: Չգիտեմ՝ ո՞վ ի՞նչ է մտածում այս մասին, բայց ես միշտ ենթադրել եմ, որ անդեմ կամ դիմավոր այս աշխարհը Հայաստանում չունի քաղաքական ինքնություն: Հնարավոր է՝ միջավայր է, բայց որ սուբյեկտ չէ՝ կարծես թե, հաստատ է:

Վերջապես, ՀԱԿ հրաժարվում է սեփական ինքնությունից (քաղաքական՝ իհարկե)՝ անգամ իշխանության կամ դրա մասի «վզին այն փաթաթելու» գնով. «...իշխանությունը քայքայվում է...», «...համագործակցություն հնարավոր է ԲՀԿ հետ...» (սա այն պարագայում, երբ ԲՀԿ կառավարական կոալիցիայի անդամ է, դեռ չի հայտարարել դրանից դուրս գալու ու ընդդիմադիր դառնալու մասին :)), «...Սերժ Սարգսյանը պետք է հեռանա...» և այլ:

Ի՞նչ է ստացվում: Ասեմ. ստացվում է, որ ՀԱԿ շարունակաբար ու հետևողականորեն հրաժարվում է քաղաքական ինքությունից: Ուրեմն՝ ՀԱԿ ասելիքն ու գործողությունները հնարավոր չէ դիտել ու մեկնաբանել իրավաքաղաքական հարթությունում՝ պետք է մեկ այլ բան փնտրել: Վերջապես, որ ամենակարևորն է ըստ սահմանման, ՀԱԿ սեփական գործողությունները չի տեսնում՝ իրավունք ու բարիք/ֆորմա (սոցիալական) արտադրելու առաքինության շրջանակներում:

Լավ, այդ մարդիկ ամեն դեպքում ինչ-որ բան անում են՝ ինչպե՞ս ճանաչենք եղածը, ո՞ր կողմից մոտենանք: Սրա համար որևէ այլ մեթոդ ինձ հայտնի չէ քան փաստերի՝ տրամաբանական մի շարք կառուցելը... մնացածը պարզ է:

Ուրեմն, հենց ամենասկզբում ասվեց՝ «ավազակապետություն»: Ասել է թե՝ մերժվեց/չճանաչվեց դիմացինի քաղաքական ինքնությունը: Հետո, կարծես թե, ճանաչվեց («երկխոսության դռները բաց են»), հետո կրկին մերժվեց, հետո՝ արդեն երկրորդ շրջանով, կրկին կիսաճանաչվեց («որ շատ խնդրեն՝ կարող է երկխոսենք, բայց միայն եթե շատ խնդրեն»), հետո ամեն ինչ խառնվեց իրար՝ ըստ սահմանման սակրալացնելով նախագահ Սերժ Սարգսյանին («միակ նպատակը Սերժ Սարգսյանի հեռացումն է»՝ բայց մի հետաքրքիր հարց, եթե Սերժ Սարգսյանին չեք ճանաչում որպես նախագահ, ապա որտեղի՞ց ու ումի՞ց նա պետք է հեռանա: Նշեմ, որ այս հարցի պատասխանը միայն սակրալացված համակարգերում է հնարավոր ու ոչ երբեք՝ իրավաքաղաքական): Արդեն հիմնավորել ենք, որ դիմացինին, «դու»-ին որպես սուբյեկտ (քաղաքական) չճանաչելն անխզելիորեն կապվում է սեփական ինքնության (քաղաքական) մերժման հետ:

Ինչևիցե, այս պարբերության առանցքային հասկացությունն է՝ հակառակորդի սակրալացում:

Հաջորդ փաստը: Քաղաքականությունը ենթադրում է սեփական ու միայն իրեն հատուկ լեզու, համապատասխան ինստիտուտներ ու գործիքներ («ես» - «դու» - «յուրաքանչյուր երրորդը», մնացածը՝ տես վերը), քաղաքական ֆորմաների՝ իրավունքի ու բարիքի արտադրություն՝ ինքն իրեն մատնանշելով որպես հեղինակ ու պատասխանատու: Այս 3-4 տարվա ընթացքում չի եղել այս ամենը: Դրա փոխարեն՝ ինչ-որ դիխատոմիաներ ու հասկացություններ, որ ամենևին այլ հարթությունից են, կապ չունեն քաղաքական սուբյեկտության հետ (կամ էլ՝ եթե ունեն, ապա կոնկրետ անհատականություններով միջնորդավորված)՝ «լույս և խավար», «բարին ու չարը» և այլ: Ժամանակիս ծախսն անիմաստ կդիտեմ, եթե փորձեմ հիմնավորել, որ այս ամենը քննարկելի է միայն անհատական ինքնության սահմանման շրջանակներում, իսկ եթե դրանք կիրարկվում են հանրային տեքստի ու գործողության շրջանակներում,

ուրեմն պետք ենթադրել, որ գործ ունենք հավատի ու պաշտամունքի հետ՝ այս երկու հասկացությունն էլ առանցքային են այս պարբերությունում:

Ժամանակակից լեզուն ու նաև ունիվերսալիզմի ձգտումը (շատ հաճախ՝ անհարկի ու խառնափնթոր) նոր հասկացություններ են ներմուծել քաղաքականություն, օրինակ, ռեսուրսների կապիտալացում: Ես սիրում եմ ասել՝ քաղաքական ֆորմաների արտադրություն, բայց թող կապիտալացումը նույնպես լինի՝ ավելի կարճ է: Ուրեմն, անցած 3-4 տարիների ընթացքում ՀԱԿ միշտ էլ հնարավորություն է ունեցել կապիտալացնել սեփական ռեսուրսները՝ ասել է թե՝ ինստիտուտներ ստեղծելով (դիվերսիֆիկացված քաղաքական հարթակներ, կառուցվածքներ, կանոններ և այլ) բարելավել սեփական իրավիճակը («կոնգրեսի գործերը մեր համար կարևոր չեն», - Լևոն Զուրաբյան): Այլ կերպ ասած՝ նոր տեքստեր ու ֆորմաներ ստեղծելով՝ «քաոսից» նոր տարածքներ նվաճել ու ռելևանտ քաղաքական միջավայր ստեղծել՝ հետագայում իշխանության գալու ակնկալիքով:

Ոչինչ չի արվել այս հարթությունում: Ընդհակառակը, ՀԱԿ գործողությունները զուտ քաղաքական հարթությունում դիտելով ու մեկնաբանելով՝ վստահաբար կարող ենք ասել, որ ամեն ինչ արվել է քաղաքական ռեսուրսները, ինչի առանցքը քաղաքական սուբյեկտությունն է անշուշտ, մսխելու, փոշիացնելու հաամար: Փաստերը շատ են, ու դրանց վերլուծությունն անհարիր է գրության այս ֆորմատին: Կարող եմ մի քանի օրինակներ բերել միայն՝ դրանց հետ կապված վերլուծությունը թողնելով ընթերցողին: Տեսեք, քաղաքապետարանի ընտրությունը, որ կարևորագույն ռեսուրս է, հայտարարվում է որպես «նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»՝ փաստորեն օտարվելով նոր ֆորմա, իրավունք, ու բարիք արտադրելու պատասխանատվությունից: Հիմա էլ արդեն ասվել է, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունն իրենք դիտում են որպես «Սերժ Սարգսյանի վստահության հանրաքվե» ու այն իրենց հետաքրքիր է միայն որպես այդպիսին: Մեկնաբանությունը՝ տես վերը: Գումարած՝ հերթական անգամ սակրալացվում է Սերժ Սարգսյանը: Նույնը՝ կապված երկխոսության հետ: Նախ, նենգափոխելով «երկխոսային իրավիճակ» շատ ընդգրկուն հասկացությունը, որ քաղաքականության համար առանցքայիններից է՝ այն փոխտեղվեց անհեթեթ ինչ-որ բանակցություններով, հետո էլ՝ նույնքան անհեթեթ ձևով այն դադարեցվեց: Այս պարբերության առանցքային հասկացությունը՝

ՀԱԿ շագագրգիռ չէ քաոսից (քաղաքական) ու իրենց հասու ճշմարտությունից ֆորմաներ (քաղաքական) ստեղծել, ընդհակառակը՝ ավելացնում է քաոսը:

Կարծես թե, ամեն ինչ ասվեց արդեն, բայց գրությունն իր տրամաբանությունն ունի, ու ենթարկվելով դրան՝ մի քանի նախադասություն էլ պետք է սարքել: Մեծ գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ ՀԱԿ ներսում միայն մեկ l’homme capable կա՝ սա մեկ: Երկրորդ, այն ամենը, ինչ զուտ քաղաքական լեզվի շրջանակներում մենք կարող ենք գնահատել «լավ կամ վատ», «հաջողություն կամ անհաջողություն»... այլ, մեկ ուրիշ հարթությունում կարող է բոլորովին այլ գնահատականներ ու մեկնաբանություններ ունենալ: Ու դա պաշտամունքի հարթությունն է: Ու եզակի այդ l’homme capable, կարծես թե, արդեն հետաքրիքր չէ մյուս ամենը՝ նրան աստծո դերն է պետք: Իսկ ի՞նչ կլինի ՀԱԿ ու, որ ամենակարևորն է, դրա ակտիվ համակիրների հետ՝ երևի նույնպես՝ եզակի այդ l’homme capable հետաքրքրությունների առաջին շարքում չէ: Բայց խնդիրն այն է, որ հետաքրքիր է ինձ: Դե ինչպես ասեմ, որ լավ հնչի ու նեղացող էլ չլինի…: Հա´... ՀԱԿ նույնպես ռեսուրս է, նորմալ ռեսուրս է՝ պետք է գալու...

Հեղինակ` քաղաքագետ, 
 ArmTimes կայքի գլխավոր խմբագիր Հրաչ Գալստյան
Արտատպվել է ArmTimes կայքից (www.prm.am)


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}