Ո՞վ կնստի Շմայսի կողքին
«Առավոտի» խմբագիրը թերթի խմբագրականում գրում է. «Մի քանի տարի առաջ, երբ ես մասնավոր զրույցում ասացի, որ Շմայսի նման մարդիկ չպիտի Ազգային ժողովի պատգամավոր դառնան, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինձ պատասխանեց. «Այո, նա չի կարող լիարժեք պատգամավոր լինել, բայց նա ավելի լավն է, քան որոշ՝ համեմատաբար կիրթ դեմագոգներ, որոնք այս երկրի համար մատը մատին չեն խփել, իսկ Շմայսը մեր հողի համար արյուն է թափել: ... Երբ Շմայսն իր պատգամավոր գործընկերոջ հասցեին օգտագործում է «հայվան» բառը, ապա թե Հայաստանի բնակիչները և թե աշխարհում Հայաստանով հետաքրքրված մարդիկ բոլոր հիմքերն ունեն՝ ենթադրելու, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը բաղկացած է հենց կենդանիների ա՛յս տեսակից։ ... Կարո՞ղ է արդյոք այսքանից հետո Հայաստանի որևէ քաղաքացու մոտ հարգանք առաջանալ խորհրդարանի հանդեպ։ Հնարավո՞ր է արդյոք, որ իրեն հարգող որևէ մտածող մարդ ցանկանա ԱԺ պատգամավոր դառնալ և նստել շմայսների կողքին»: