«ԱրմենՏել»-ն առաջարկում է ձմեռն անցկացնել ինտերնետում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր բնակիչները միանալով Hi Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի դեկտեմբերի 31-ը:
Ընկերության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
«Միասնական օպերատորի «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիան` ևս մեկ գրավիչ հնարավորություն է Beeline բարձրորակ լարային ինտերնետին միանալու համար: Նոր առաջարկի շնորհիվ, մեր երկրի ավելի քան 60 բնակավայրերի բնակիչներն ամբողջ ձմեռ կարող են անվճար օգտվել Hi Line ինտերնետ ծառայությունից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi Line պայմանագիրը վերակնքելու դեպքում: Ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա